Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ «հայ-թուրքական գործընթացի սառեցման պահից ի վեր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում էր այցելել Ադրբեջան»։
Երեքշաբթի երեկոյան լրագրողների հետ ոչ պաշտոնական հարցուպատասխանի ժամանակ Էրդողանը ներկայացրել է Բաքու կատարելիք իր այցի ծրագիրը՝ այդուհանդերձ հստակ օրը չնշելով։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Today's Zaman»-ը, մայիսի 14-15-ը Էրդողանն այցելելու է Աթենք, իսկ Բաքու նա կայցելի Աթենքից հետո, հավանաբար մայիսի 17-ին։
Տեղեկացնենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են Էրդողանի այցի հստակ օրը՝ մայիսի 16-ը։
Էրդողանը ծրագրում էր այցելել Ադրբեջան