Մեկնաբանություն

18.10.2019 13:45


Նոր ոստիկանապետի քայլն ընդդեմ Փաշինյանի (տեսանյութ)

Նոր ոստիկանապետի քայլն ընդդեմ Փաշինյանի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կռիվը ոչ թե իր ընդդիմախոսների, սեփական թիմակիցների, դրսի ուժերի, սևերի, սպիտակների ու մյուսների հետ է, այլ պետության։

Ինքը հակապետական տարր է։ Այդպիսին է եղել միշտ, բայց պետությունը նախկինում հանդուրժել է իր գոյությունը, քանզի մարգինալ կարգավիճ ուներ։

Հիմա իրավիճակ է փոխվել։ Հակապետական տարրը հայտնվել է պետության ղեկին։ Դա անբնական ու ֆիզիկայի օրենքներին դեմ երևույթ է, ու խնդիրը վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվի։ Կա՛մ Փաշինյանը կկործանի պետությունը, կա՛մ պետությունը դուրս կշպրտի նրան վարչապետի կաբինետից և ընդհանրապես՝ քաղաքական դաշտից։

Փաշինյանի ու պետության կռիվն ամեն օր է։ Իրենց վրա այդ կռիվը առաջին հերթին զգում են ուժային կառույցները, քանզի պետությունը նախևառաջ ուսադիրավոր մարդու միջոցով է կանգուն մնում։

Ուժային կառույցի ցանկացած ղեկավար և նույնիսկ շարքային անդամ, կամա թե ակամա, պետք է հակադրվի Նիկոլին, նրա ապօրինի հրահանգներին ու հակապետական կոչերին։ Հագուստն ու ուսադիրն են դա պարտադրում։

Նիկոլն էլ իր հերթին է անտոգոնիստ ցանկացած համազգեստավորի՝ դա կլինի բանակի, ԱԱԾ–ի կամ ոստիկանության տարբերանշանով։ Նա ում էլ նշանակի ուժային կառույցի ղեկավար, վերջում հակադրվելու է նրա հետ, քանզի իր գոյությունը պետության ղեկին անհանդուրժելի է պետության կողմից։

Վանեցյանն ու Օսիպյանը բնականորեն չգնացին Նիկոլի հետ նույն ճանապարհով։ Ու կապ չունեն նրանց հեռացման պատճառները։ Մի օր դա պետք է լիներ։

Հրե՛ն, նոր ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, և նա արդեն Փաշինյանի դեմ է դուրս եկել։ Արման Սարգսյանը հաստատ այդպես չի ցանկացել, բայց այդպես ստացվել է։

Օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ այցելելով վիրավոր ոստիկանին՝ Սարգսյանը հայտարարել է, որ Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել:

Նկատենք, որ նոր ոստիկանապետի խոսքերի թիվ մեկ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա էր 2008–ի մարտի 1–ին հայտարարում, որ իր հոգին փառավորվում է, երբ իմանում է, թե ինչպես են ցուցարարները ոստիկաններից մահակներ ու վահաններ խլել և ուրախանում էր՝ նշելով, որ ոստիկաններից առաջին ռազմավարն է խլվել։

2008–ին Նիկոլի կազմակերպած զանգվածային անկարգությունների ժամանակ էր, որ ամբոխը հարձակվեց ոստիկանի վրա ու տեղի ունեցավ դանակահարություն, այրվեցին ոստիկանական մեքենաներ, քարեր ու «մոլոտովի» կոկտեյլներ էին շպրտվում ոստիկանների ուղղությամբ։

Նիկոլը պետության և ուժային կառույցների դեմ քայլ է անում նաև մեր էպոսը միտումնավոր «փչացնող» «ծռերի» հետ քիրվայություն անելիս։ Նրա քաղաքական մերձեցումը թուրքական 5–րդ շարասյան՝ «ծռերի» հետ, ապտակ է պետությանը, ոստիկանությանը, բանակին ու ԱԱԾ–ին։ Բնական է, որ դա ռեակցիա է առաջացնում ոչ միայն հակադիր ճամբարում, այլ նույնիսկ «Իմ քայլի» ողջամիտ հատվածում։ Իշխող խմբակցության անդամ, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ «ծռիստները» պետք է օրենքի առաջ պատասխան տան, քանզի ոստիկան սպանելով՝ հանցագործություն են կատարել։ Նա այդպիսով անուղղակիորեն բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը։

Հայաստանի Հանրապետություն–Նիկոլ Փաշինյան հակամարտության մեջ, բնականաբար, պետք է հաղթանակ տանի առաջինը, քանզի հակառակ դեպքում մենք պետություն կկորցնենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը