Լրահոս

06.05.2010 12:30


Արթուր Սաքունց. «Բռնությունները կատարվել են ոչ միայն Վահան Խալաֆյանի նկատմամբ»

Արթուր Սաքունց. «Բռնությունները կատարվել են ոչ միայն Վահան Խալաֆյանի նկատմամբ»

Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով մանրամասներ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էին ենթարկվել 6 հոգի, որոնցից մեկը՝ Վահան Խալաֆյանը, սպանվել է ոստիկանությունում, 3-ը կալանավորված են, իսկ 2-ը Հայաստանից բացակայում են։

-Ես մտահոգություն ունեմ, որ հատուկ քննչական ծառայության կողմից գործի քննությունը չի տարվում ամբողջական։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում Չարենցավանի դեպքն ամբողջովին կենտրոնացնել միայն Վահան Խալաֆյանի սպանության փաստին։ Բայց փաստն այն է, որ բռնությունները կատարվել են ոչ միայն Վահան Խալաֆյանի նկատմամբ, այլև բոլոր բերման ենթարկվածների,-ասել է Ա. Սաքունցը։

Բանախոսն ասել է, թե ոստիկանության կողմից համապատասխան օպերատիվություն և ձգտում չկա՝ դեպքը բացահայտելու համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը