Կառավարության ընդլայնողական քաղաքականությունը գնաճի պատճա՞ռ է դարձել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2010թ. առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն, անցյալ տարվա եռամսյակի հետ համեմատած, աճել է 5,5 %-ով, իսկ գնաճը կազմել է 6,8%։
Անդրադառնալով գնաճին՝ տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանն ասել է, թե այն կարող է պայմանավորված լինել և՛ արտաքին, և՛ ներքին հանգամանքներով։
-Գնաճի արտաքին ճնշումներն առկա են, և դա ոչ ոք չի ժխտում, բայց այդ արտաքին ճնշումներն այնքան չեն, որպեսզի հանգեցնեն 6,8% գնաճի։ Եթե մենք նայում ենք եվրոպական երկրների գնաճի ցուցանիշներին, ապա այնտեղ չկա որևիցե մի երկիր, որտեղ գնաճը գերազանցի 3%-ը։ Եթե նայենք, որ կա գլոբալ միջազգային գնաճային ճնշում, ապա ինչո՞ւ է այնտեղ գնաճը տատանվում 2-3%-ի սահմաններում, իսկ Հայաստանում՝ 6, 7, 8%-ի։ Պատճառը ներքին է,-նշել է նա։
Ըստ տնտեսագետի՝ կառավարությունն ու ԿԲ-ն չեն թաքցնում, որ մեր շուկայում կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, որոնք կարողանում են գնաճային մանիպուլյացիաներ կատարել։
-Մյուս պատճառը, իմ կարծիքով, ավելի մեծ ազդեցություն է թողել. դա 2009թ. կառավարության ընդլայնողական քաղաքականությունն է եղել, որի պարագայում բյուջետային ծախսերն աճել են, իսկ եկամուտները՝ նվազել։ Իսկ դա անխուսափելիորեն բացասական հետևանք է առաջացնում հենց գների վրա։ Եվ երրորդ պատճառը ԿԲ էմիսիոն քաղաքականությունն է, այսինք դրամական բազզայի փոփոխությունը դեպի աճ, որը նույնպես որոշակի ժամանակահատվածում գնաճային լիցքեր է կուտակում տնտեսությունում,-նշել է Սամվել Ավագյանը։
Նրա խոսքերով, սակայն, գնաճային ռիսկերի ավելացում չի սպասվում, և կառվարությանը մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար, քանի որ, ըստ նրա, ճգնաժամի պարագայում կառավարությունն այլ ելք չուներ, քան ընդլայնողական քաղաքականության գնալը։

7or.am