Իրավապաշտպան. «Ոստիկանապետը վաղուց պետք է հեռացված լիներ այդ պաշտոնից»
-Ինձ զարմացնում է ոստիկանապետի կողմից ինքնասպանության վարկածի պնդումը,-«Ուրբաթ» մամուլի ակումբում ասել է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում սպանված Վահան Խալաֆյանի գործին։
Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել։ Հետագայում, երբ հաստատվել էր վարկածը, որ ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում Վ. Խալաֆյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, ոստիկանապետը ներողություն էր խնդրել և նշել, թե կպատժի իրեն խաբող ոստիկաններին։
-Մինչև հիմա Գարիկ անունով օպերը ազատության և ծառայության մեջ է,-ասել է Ա. Սաքունցն ու ավելացրել,-մտահոգություն ունեմ, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետն իր լծակները կարող է օգտագործել ազդելու կալանքի տակ գտնվող մարդկանց և նրանց հարազատների վրա, որը կարող է այնպես դրսևորվել, որ նրանք ընդհանրապես հրաժարվեն պնդել, թե իրենց նկատմամբ բռնություն է կատարվել։
Ինչ վերաբերում է Դավիթ Գուլումյանին, ով նույնպես ոստիկանությունում բռնության է ենթարկվել, Արթուր Սաքունցն ասել է, թե հրապարակավ հայտարարում է, որ եթե Դավիթ Գուլումյանի կամ նրա հարազատների հետ որևէ դեպք պատահի, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախաքննության մարմնի վրա։
-Կարծում եմ, որ ոստիկանապետը վաղուց պետք է հեռացված լիներ այդ պաշտոնից։ Ակնհայտ սուտ ցուցմունքի համար Սարգիս Հացպանյանին դատապարտում են, իսկ ոստիկանապետին՝ ոչ։ Այս խտրական մոտեցումն ինձ մոտ մտահոգություն է առաջացնում,-հայտարարել է Ա. Սաքունցը։

7or.am