Բոլոր ուժային կառույցներում աղանդավորնե՞ր կան ներգրավված
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը«7օր»-ին ասել է, որ այսօր Հայաստանում գրանցված 64 կրոնական կազմակերպություն կա, իսկ չգրանցվածների թիվը, որոնք գործում են հասարակական, բարեգործական, կրթական, առողջապահական կազմակերպությունների անվան ներքո, երկու անգամ ավելի է։
Կրոնական այս կազմակերպություններից ամենախոշորներն ունեն իրենց մասնավոր հանրակրթական դպրոցները, ճամբարները, սակայն, Ա. Ամարյանի խոսքերով, պետական տարբեր հանրակրթական դպրոցներում, բուհում և նույնիսկ իրավապահ մարմիններում ևս մարդիկ կան, ովքեր զբաղված են քարոզչությամբ։
-Բոլոր ուժային կառույցներում կան նոր կրոնական կառույցների՝ աղանդավորների ներկայացուցիչներ։ Եթե անգամ կոնկրետ աշխատողը չէ, ապա նրա ընտանիքի անդամները միանշանակ կարող են լինել,- նշել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահը՝ հավելելով, թե քանի որ մանավանդ ուժային կառույցների աշխատակիցները գործ ունեն տեղեկատվության հետ, ապա չի բացառվում, որ նրանք միտումնավոր են ներգրավվել այնտեղ։
Ի դեպ, ամիսներ առաջ Ազգային անվտանգության քննչական վարչությունը խուզարկություն է կատարել «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» գրասենյակում՝ առգրավելով կրոնական կառույցներին վերաբերող նյութերը, համակարգիչները, կենտրոնի կնիքը, տեխնիկական սարքավորումները։
-Երևի այդ ուժային կառույցին՝ ազգային անվտանգությանը ձեռք չի տալիս մեր աշխատանքը՝ տեղեկատվություն հավաքել կրոնական կառույցների մասին,-նշել է Ա. Ամարյանը՝ չբացառելով նաև, որ այդպիսով ԱԱԾ-ն պատվեր է կատարել։
Բոլոր ուժային կառույցներում աղանդավորնե՞ր կան ներգրավված
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը «7օր»-ին ասել է, որ այսօր Հայաստանում գրանցված 64 կրոնական կազմակերպություն կա, իսկ չգրանցվածների թիվը, որոնք գործում են հասարակական, բարեգործական, կրթական, առողջապահական կազմակերպությունների անվան ներքո, երկու անգամ ավելի է։

7or.am