Մանվել Բադալյան. «Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ թեկնածուներ են առաջարկում ձեզ»
Այսօրվա կառավարության նիստից հետո, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն իր ելույթում ասել է, որ գերատեսչություններն առաջարկում են քաղծառայողների անձնագրերում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ ելնելով կուսակցական պատկանելության նկատառումներից։ «Մեր կուսակցությունները կարծես դառնում են աշխատանքային բորսաներ։ Ստանում ենք անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներ, որոնք շատ կամայական են»,-հայտարարել է Մանվել Բադալյանը՝ բերելով կոնկրետ օրինակ։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանում քաղծառայողի համար շատ դժվար է ունենալ քաղաքական չեզոքություն, ինչպես որ դա ամբողջ աշխարհում է։ «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ քաղծառայողներ տարբեր գրպաններում տարբեր կուսակցությունների անդամատոմսեր են պահում։ Խոսքս ուղղում եմ կոալիցիոն կուսակցությունների գործընկեր նախարարներին։ Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ թեկնածուներ են առաջարկում ձեզ, դուք էլ ամեն գնով ուզում եք անցկացնել»,-ասել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը։