«Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, նշել է, որ իր կարծիքով առաջին փուլն ավարտվել է Թուրքիայի զգալի առավելությամբ։ Նրա խոսքերով՝ թուրքերն արձանագրությունների միջոցով միջազգային հանրության մոտ կարողացան ամրագրել, որ հայությունը համակերպվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների և ՀՀ առաջին հանրապետության տարածքային կորուստների հետ։ Թուրքիան արդեն իսկ մտել է ղարաբաղյան բանակցային գործընթաց, և Հայաստանն այսօր մի կողմ քաշված իրավիճակում է։
Արման Մելիքյանի կարծիքով ՌԴ նախագահ Մեդվեդևի Թուրքիա, այնուհետև Հայաստան այցից հետո ավելի հստակ կդառնա, թե ինչ ժամանակացույց կտրվի հայկական կողմին իրավիճակը հաղթահարելու կամ իրեն պարտադրված որոշումներն ընդունելու համար։
Անդրադառնալով արձանագրությունների կասեցման գործընթացին՝ նա ասել է.
-Արձանագրությունները մեռած չեն. մեռած են Հայաստանի քաղաքական կամքը և քաղաքականություն վարելու ունակությունը,- ասել է նա և հավելել, որ արձանագրությունների կասեցման ձևն անգամ աշխատում է հօգուտ Թուրքիայի։ Նրա խոսքերով՝ Հայաստանն ամեն դեպքում արձանագրությունների բովանդակությանը կողմ է և չհրաժարվելով արձանագրություններից՝ փաստացի քարտ բլանշ տվեց Թուրքիային, ով այսօր ազատ է ԼՂ հարցը որպես նախապայման ներկայացնելու հարցում։
Նա նշել է, որ իր առաջարկած տարբերակը՝ չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Հայաստանից վանում էր դժվարությունները, քանի որ իրավիճակ էր փոխվում. հայ-թուրքական ներկայիս սահմանը կարելի էր ճանաչել որպես ժամանակավոր սահման, մինչև հայ-թուրքական մեծ պայմանագրի կնքումը, որը կներառեր բոլոր տեսակի, այդ թվում նաև սահմանային, տարածքային խնդիրները։
Արման Մելիքյան. «Արձանագրությունները մեռած չեն»

7or.am