Լրահոս

06.05.2010 14:28


Ուսանողությունը շարունակում է բողոքել

Ուսանողությունը շարունակում է բողոքել

Կրթության ու գիտության նախարարության՝ ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի՝ պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին որոշումից հետո ուսանողությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել որոշման դեմ։ Այսօր՝ ժամը 11։30-ին, ուսանողությունը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից երթ էր կազմակերպել դեպի կառավարություն։

«7օր»-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանող  Արամ Կոստանյանն ասել է, թե Հայաստանն այսօր աշխարհի հետ մրցունակ է միայն իր ուղեղով, և իրենք փորձում են պայքարել նրա համար, որ թույլ տան՝ երիտասարդները սովորեն և շարունակեն մրցունակ լինել։

-Սախարովն ասել է, թե Հայաստանի ներդրումը Սովետական Միության ռազմական գիտության զարգացման գործում անգնահատելի է։ Դրանից հետևություն, որ մենք իրոք պարզապես գլուխ չենք գովում և իսկապես մեր գիտելիքներով կարող ենք աշխարհում տեղ ունենալ, բայց, ցավոք, մեր ուղեղների արտագաղթ է տեղի ունենում,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը