Լրահոս

06.05.2010 14:41


Հովհաննես Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը մեջքով կանգնեց դեպի Հայաստանը...»

Հովհաննես Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը մեջքով կանգնեց դեպի Հայաստանը...»

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացի մասին խոսելիս Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ երկիրը, հանրությունը պատրաստ չէին հայ-թուրքական սիրախաղին։ Նման գործընթացի մեջ մտնելու համար ժամանակ  և ռեսուրսներ էին պետք, որոնցից առաջինը համազգային կոնսենսուսն էր։

-Սա այսօրվա ռեժիմի և անձամբ Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմություն ստանալու խնդիրն էր։ Նա մեջքով կանգնեց դեպի Հայաստանը, դեպի հայ ժողովուրդը, փորձեց աչքերը փակել Հայաստանում իրականում գոյություն ունեցող և խորացող տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական խնդիրների վրա։ Արտաքին աշխարհը փորձում է այդ լեգիտիմությունը տալ, բայց դրա համար նա չէ, որ հատուցում է։ Դրա համար հատուցում են հայ ժողովուրդն ու Հայաստանը,- նշել է Հ. Հովհաննիսյանը։

Հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանին ավելի թուլացրին, զրկեցին միջազգային սուբյեկտ լինելուց, և Հայաստանն ուղղակի գնում է և գնալու է գործընթացների հետևից, որոնք այսօր քննարկվում են Թուրքիայի հետ։

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով հայ-թուրքական արձանագրությունները մեռած չեն, և ապրիլի 22-ի Սերժ Սարգսյանի ուղերձն ուղղակի կիսատ, չկայացած քայլ էր, որն ուղղված էր Սփյուռքին և ներքին լսարանին։

-Իրականում իրավական առումով արձանագրությունները դեռ խորհրդարանում են և գտնվում են մեծ օրակարգում։ Ապրիլի 24-ի նախօրեին Սերժ Սարգսյանն ուղղակի փորձեց ինչ-որ քայլ անել։ Անգամ մեծագույն ցանկության դեպքում այսօրվա իշխանությունները չեն կարող, նրանց չեն թույլ տա, որ արձանագրություններն իսկապես կասեցվեն, կամ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը,- ասել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը