Աշխարհ

21.10.2019 14:40


Մեծ Բրիտանիայում քսանմեկ երեխաների մայրը կրկին հղիացել է (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում քսանմեկ երեխաների մայրը կրկին հղիացել է (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի ամենամեծ ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, հղիացել Է քսաներկուերորդ անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է իր YouTube-ալիքում:

Կինը բաժանորդներին ցույց Է տվել ուլտրաձայնային հետազոտությունը: 44-ամյա բրիտանուհու խոսքով՝ այժմ հղիության 15-րդ շաբաթում Է: Սյուն անհամբերությամբ Է սպասում, թե երբ Է իմանալու փոքրիկի սեռը: Նա խոստովանել Է, որ տղա երեխա Է ցանկանում: Այդ դեպքում նա յուրաքանչյուր սեռից տասնմեկական երեխա կունենա:

Ուշագրավ Է, որ անցյալ տարի քսանմեկ երեխաների մայրը պնդում Էր, որ այլեւս երեխաներ չի ունենալու:

Այս խորագրի վերջին նյութերը