Լրահոս

06.05.2010 15:32


Ղրղզստանը դիտարկվեց, հերթը Հայաստանինն է

Համընդհանուր պարբերական դիտարկումը (Universal Periodic Review (UPR)) ՄԱԿ-ի նախաձեռնած նոր մեխանիզմներից է, որը նպատակը ՄԱԿ-ի անդամ 192 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփումն է քառամյա պարբերականությամբ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2006 թվի 60/251 բանաձեւով ստեղծված այս համակարգը որոշակի ժամանակացույցով հաշվետվության է կանչում երկրներին: Տարեկան գումարվում է դիտարկումների 3 նստաշրջան, յուրաքանչյուր նստաշրջանում լսում են 16 երկրի իրավիճակ: Նստաշրջանները գումարվում են Ժնեւում' Ազգերի պալատում: Դիտարկումների առաջին շրջանը սկսվել է 2008-ին եւ ավարտվելու է 2011-ին:

Ադրբեջանի Համընդհանուր պարբերական դիտարկումը Universal Periodic Review (UPR) տեղի է ունեցել 2009-ի սկզբին, իսկ Վրաստանի դիտարկումը լինելու է 2011-ի սկզբին' 11-րդ նստաշրջանում: Հայաստանի եւ Թուրքիայի Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) տեղի է ունենալու այժմ Ժնեւում ընթացքող 8-րդ նստաշրջանի շրջանակներում' Հայաստանինը մայիսի 6-ին, իսկ Թուրքիայինը' մայիսի 10-ին:

Այժմ Ժնեւում ընթացքող 8-րդ նստաշրջանում ետ խորհրդային տարածքից դիտարկվում են 2 երկրի իրավիճակ' Ղրղզստան եւ Հայաստան:

Ղրղզստան

Ղրղզստանի անունից հիմնական զեկուցող' արդարադատության նախարարի տեղակալ Յիլդիզ Մամբետալիեւան մայիսի 3-ի նիստում ՄԱԿ անդամ երկրներին ներկայացրեց, որ իշխանությունները քաղքացիական հասարակության հետ մշակել է ժողովրդավարության վերադարձի ծրագիր, անցկացվելու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխման համար' հանրաքվե:

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալ Այբեկ Թուրգանբաեւը, խոսելով խոսքի եւ մամուլի ազատություն խնդիրների մասին, նշեց, որ վերջերս Ղրղզստանը ավտորիտար երկրների շարքը դասվեց:

Ղրղզստանի ՄԻ պաշտպան Թուրսունբեկ Ակունը պատմեց, որ երկրի սահմանադրությամբ երաշխավորված է խոսքի եւ տեղեկատվության ազատությունը, երկրում կա 1500 անուն թերթ ու ամսագիր, մի քանի տասնյակ հեռուստատեսություն եւ ռադոկայան, քննադատվում են ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները: Լրագրողների սպանությունների հետաքննությունները տանում են նախկին իշխանությունների կողմը: Ազատություն ռադիոկայանը նախկին իշխանությունների ժամանակ հեռարձակման դժվարությունների հանդիպեց: Նախկին իշխանությունը նախաձեռնեց ԶԼՄ-ների վերագրանցում, ինչը բարդացրեց մի շարք լրատվամիջոցների աշխատանքը, կոշտ հսկողություն էր սահմանվել 7 հեռարձակողների նկատմամբ: ՄԻ պաշտպանը հավաստիացրեց, որ իր գրասենյակը հսկում է, որ չոտնահարվեն լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքները:

Նորվեգիան նշեց, որ իշխանությունները պարտավոր են հրապարակայնորեն դատապարտել ապրիլի 7-ի բռնությունենրը, որոնք հանգեցրին մարդկային զոհերի:

Գերմանիան առաջարկեց սահմանադրական բարեփոխումներն անցկացնել այնպես, որ ապահովվի դատարանների անկախությունը, հատուկ վարժանքներ իրականացնել ոստիկանությանը եւ բանակին քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք դաստիարակելու ուղղությամբ եւ համարժեք ուժի կիրառման գիտելիքներ տալու համար:

Հնդկաստանը նշեց, որ Ղրղզստանում բնակչության 35 տոկոսը մնում է աղքատության շեմից ցած ինչը լուրջ մարտահրավեր է երկրի համար:  

Ռուսաստանը, նշելով որ Ղրղզստանի հետ իրեն կապում են երկար տարիների բարեկամական կապերը, եւ այդ երկիրը ժողովրդավարության կառուցման երկար ճանապարհ է անցել, իր ելույթը սահամանփակեց բարեմաղթանքների, իրավիճակի շուտափույթ կայունացման ցանկությամբ:

Հունգարիան առաջարկեց հավաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել միջազգային նորմերին, եւ վերջ տալ երեխաների աշխատանքի չարաշահումներին:

Սլովենիայի կարծիքով Ղրղզստանի իշխանություններին հիմնականում չի հաջողվել բացահայտել լրագրողների դեմ իրականցված հանցագործությունները: Լրագրողների մի մասը ուղղակի արտագաղթել է: Տեղեկատվության ազատության դեմ ոտնձգություններ են եղել, ինտերնետ հրատարակչությունների դեմ գրաքննություն է իրականացվել Ղրղզստանում: Խնդրեց պատասխանել, թե ինչ միջոցառումներ են իրականացվում ժամանակավոր կառավարության կողմից կրոնի եւ մամուլի ազատության ապահովման համար;

Հաջորդիվ

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման նիստը սկսվելու է մայիսի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին (Ժնեւում' 14:30): Այս լսումները ուղիղ հեռարձակվում են ինտերնետով հետեւյալ հասցեով, http://www.un.org/webcast/unhrc/index.asp:

Դատելով Հայաստանին հղված նախնական հարցերի ծավալից եւ դրանցում բարձրացված խնդիրներից նիստը բավականաչափ հետաքրքիր է լինելու: Միայն Ադրբեջանը նախնագական գրավոր 14 հարչցադրում է հղել Հայաստանին: հայաստանի զեկույցի տեքստը, բոլոր նախնական գրավոր հացադրումները եւ շահառու խմբերի զեկույցների պհանրագումարը ներկայացված է այստեղ. http://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/PAGES/AMSession8.aspx

Հայաաստանի Համընդհանուր պարբերական դիտարկան թեմայով թվով 17 ոչ կառավարական կազմակերություններ եւ կազմակերպությունների միավորումներ զեկույցներ են հղել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին: Այդ զեկույցների հանրագումարը նույնպես ներառնվում է պարբերական դիտարկման փաստաթղթերում:

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը ներկա է դահլիճում արդեն առավոտյան նիստի կեսից՝ երբ դիտարկվում էր Քենիայի իրավիճակը։

Լևոն Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը