Գյուղական համայնքների ղեկավարների ընտրություններին ընդառաջ
ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Թանահատի, Լոռու մարզի Ահնիձորի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակել եւ անցկացնել նրանց արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։
Գործադիրը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Արմավիրի մարզի Դաշտի ս.թ. մայիսի 9-ին կայանալիք, Արարատի մարզի Խաչփառի, Հայանիստի, Դարբնիկի, Նիզամու, Սայաթ-Նովայի, Սիսի, Նորամարգի, Զորակի, Սիփանիկի, Եղեգնավանի, Շիրակի մարզի Նորշենի, Գուսանագյուղի, Արագածոտնի մարզի Դդմասարի, Սյունիքի մարզի Տորունիքի, Եղեգի, Լեհվազի, Նռնաձորի, Վարդանիձորի, Նժդեհի, Ալվանքի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի, Նոր Ազնաբերդի, Գողթանիկի մայիսի 23-ին կայանալիք, Կոտայքի մարզի Արտավազի, Գետամեջի, Շիրակի մարզի Բասենի, Քարաբերդի մայիսի 30-ին կայանալիք գյուղական համայնքների ղեկավարների կամ ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 15448430 դրամ, ՀՀ ոստիկանությանը' 3262525 դրամ։
Կառավարությունը որոշել է նշանակել Վայոց ձորի մարզի Ագարակաձորի եւ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություն, ֆինանսավորել դրանց նախապատրաստման եւ անցկացման ծախսերը։