Լրահոս

06.05.2010 16:29


Նախարարները կհանդիպե՞ն

Նախարարները կհանդիպե՞ն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 5-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո հայտարարություն էին տարածել, թե առաջիկա օրերին Եվրոպայի երկրներից մեկում ակնկալում են  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հանդիպումը տեղի է ունենալու, սակայն ՀՀ ԱԳՆ մամլո պատասխանատու Տիգրան Բալայանը «7օր»-ի հետ զրույցում ասաց, որ եթե նման հանդիպում լինի, այդ մասին լրատվամիջոցներին տեղյակ կպահեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը