Աշխարհ

21.10.2019 22:53


Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել երկու փոխվարչապետի

Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել երկու փոխվարչապետի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն Է ստորագրել փոխվարչապետներ Ալի Հասանովին եւ Հաջիբալա Աբութալիբովին պաշտոններից ազատելու վերաբերյալ, ինչի մասին հոկտեմբերի 21-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պաշտոնից ազատել փոխվարչապետներ Ալի Հասանովին եւ Հաջիբալա Աբութալիբովին»,-հայտնել Է Ալիեւի մամուլի ծառայությունը:

Կարգադրությունն ուժի մեջ Է մտնում ստորագրման օրվանից: Պատճառները չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը