Լրահոս

06.05.2010 15:45


Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիայի Հանրապետություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն)' մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության բյուրոյի նիստին։

Այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում կունենա Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը