Բոլոր տիպի հեղափոխությունները, լինեն դրանք գաղափարական հիմքով (ֆրանսիական, բոլշևիկյան) կամ զուտ տեխնոլոգիական (Նիկոլ Փաշինյանի «թավշյան»), ունենում են երեք փուլեր։
Հեղափոխությունը սկսվում է փողոցում և ավարտվում սյունազարդ սրահում, ապա շարունակվում դատարանի դահլիճներում ու վերջում խժռում իր զավակներին։
Հեղափոխության առաջին փուլն աչքի է ընկնում բարձր էներգետիկայով։ Զանգվածներին միավորում է մերժումը։ Ու թեև հայտարարվում է սիրո և հանդուրժողականության մասին, բայց միևնույն է հեղափոխության շարժիչ ուժ է դառնում թշնամանքը։
Զանգվածների մաս կազմող անհատների սպասելիքները հեղափոխությունից տարբեր են ու հաճախ իրարամերժ։ Այդ տարբերությունն էլ հանգեցնում է ատելության։ Ատելությունն է ծնում բռնոցիներ, մատնություններ, ուրացումներ, ստորություններ և դավաճանություններ։ Դա երկրորդ փուլում։
Այս ամենը, սակայն, չի լուծում գլխավոր խնդիրը։ Ժողովուրդը դառնում է դժգոհ ու սկսում վերաիմաստավորել հեղափոխությունը և ինքն իր համար բացահայտել, որ իշխանությունը հանձնել է պոպուլիստներին, սրիկաներին ու խաբեբա–թալանչիներին։ Դրանից հետո մարդիկ սկսում են փնտրել։ Փնտրում են այլընտրանք։ Հեղափոխությունը թևակոխում է երրորդ փուլ։
Հենց որ այլընտրանքը գտան, հեռացնում են հեղափոխության բերած փրփուրն ու զիբիլը։ Սկսվում է նոր շրջափուլ։ Արժեքների հեղափոխության շրջափուլը։
Հեղափոխության իրական դեմքը

7or.am