Լրահոս

07.05.2010 10:50


Փլուզումներ անձրևներից և սողանք

Մայիսի 6-ին, ժամը 14.10-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն' մայիսի 4-ից 5-ը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել են Ծակքար գյուղի բնակիչներ' Գ. Գեւորգյանին պատկանող հացատան պատը, ծածկը եւ գոմի ծածկը' 45 քմ ընդհանուր մակերեսով, Վ. Հակոբյանին պատկանող' 25 քմ մակերեսով հացատունն ամբողջությամբ, Լ. Հակոբյանին պատկանող հացատան ծածկը' 20 քմ մակերեսով, եւ  Ա.Հակոբյանին պատկանող անասնագոմի ծածկն ու միջնապատը' 50 քմ ընդհանուր մակերեսով:

Վնասի չափերը ճշտելու նպատակով կազմվել է հանձնաժողով:

Նույն օրը, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հողի սողքի պատճառով փակվել է Կապան-Համլետավան ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ մոտ 60 խմ ծավալով հողային զանգվածն ամբողջությամբ փակել է նշյալ ճանապարհը, իսկ զուգահեռ' Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 320 կմ-ում երթեւեկությունը դարձել է միակողմանի:

Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը