Կարծիք

23.10.2019 20:37


Սրանցից ամեն ինչ կարելի է սպասել

Սրանցից ամեն ինչ կարելի է սպասել

Առաջին բանը, որ մտքովս անցավ` լսելով, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի «վաղաժամկետ ազատման գործընթաց» է սկսել, եւ 80 օրվա ընթացքում պարզ կլինի` իշխանությունն ընդառա՞ջ է գնում դրան, թե՞ ոչ, այն էր, որ Հունանյանին «բարտեր» են առաջարկել. ազատություն՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց։
Եթե չեն առաջարկել` կառաջարկեն։

Հոկտեմբերի 27-ի չկայացած շահառուներից մեկը` Անդրանիկ Քոչարյանը, որի անունը նույնպես ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի գնդակահարությունից հետո ձեւավորվելիք նոր կառավարության «առանցքային դեմքերի» հաստիքացուցակում, որ Ռոբերտ Քոչարյանը ճմրթել ու գցել էր աղբարկղը, արդեն հրապարակավ հայտարարել է այդ մասին։

Ասել է` Հունանյանը 20 տարի ուշացել է. 20 տարի առաջ կորցրել է նախաքննական մարմնի հետ «համագործակցելու», այսինքն`Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց մեղմ պատիժ ստանալու շանսը, բայց եթե կունենա «էական ասելիք», որով կնպաստի հանցագործության «լիարժեք բացահայտմանը», այսինքն` կասի այն, ինչ պահանջվում է, ինքը ամեն ինչ կանի, որ նրա երազանքը դառնա իրականություն։

Այնպես որ, Հունանյանն ավելի քան երկու ամիս ունի`կողմնորոշվելու. «համագործակցե՞լ» իշխանության հետ եւ անելու այն, ինչ ժամանակին չի արել անգամ ատրճանակի փողի ներքո (երբ Ջհանգիրյանի հրահանգով կրակել են եղբոր` Կարեն Հունանյանի վրա, ինքը վախից «տակը լցրել» է, բայց սուտ ցուցմունք չի տվել), թե՞ չէ։
Այն, ինչը պակասում է Նիկոլին ու իր խունվեյբիններին` հոկտեմբերի 27-ը նույնպես Քոչարյանի վրա «կարելու» համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը