Լրահոս

07.05.2010 12:16


Ո՞ւմ նախագիծն է ՄԻԱԿ–ը

Ո՞ւմ նախագիծն է ՄԻԱԿ–ը

Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու, որ իր ղեկավարած կուսակցությունը դուրս է գալիս ՄԻԱԿ-ի կազմից։

-2009-ին ՀԵԿ-ը միավորման գործընթացում էր ՄԻԱԿ-ի հետ, այսօր փոխում է իր որոշումը,- հայտարարել է Վահան Բաբայանը։

Հիշեցնենք, որ Վ. Բաբայանը բազմիցս բացասաբար է պատասխանել հարցին, թե ՄԻԱԿ-ը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի նախագիծն է։

Այսօր էլ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե այժմ է՞լ է շարունակում ժխտել դա՝ Վ. Բաբայանն ասել է.

-Ես գիտեմ, որ ՄԻԱԿ-ը պատկանում է ՄԻԱԿ-ի անդամներին և այն մարդկանց, ովքեր ստեղծել, հիմնադրել և այսօր էլ անդամակցում են այդ կուսակցությանը։ Ձեր ասած անունների և ընդհանրապես ինչ-որ մեկին պատկանելու մասին ես տեղեկություններ չունեմ, և դրա մասին խոսելն անիմաստ է։

 

Այս խորագրի վերջին նյութերը