Վահան Բաբայանը ներկայացրել է ՄԻԱԿ–ից դուրս գալու պատճառները
-Երեկ տեղի ունեցած ընդհանուր ժողովի որոշմամբ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը կրկին գործելու է որպես առանձին միավոր ու դուրս է գալու ՄԻԱԿ-ի կազմից,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն ու ավելացրել, թե դա պայմանավորված չէ պառակտման կամ այլ խնդիրներով։
Ըստ Վ. Բաբայանի՝ իր ղեկավարած կուսակցության ներկայությամբ ՄԻԱԿ-ը մարդկային քանակությամբ ավելացել է մոտ 10 անգամ.
-ՄԻԱԿ-ն ազատական ազգային կուսակցություն է, և, իհա՛րկե, մեր հիմնական տարաձայնությունը երկու ճակատով գործելու ուղղությամբ այն է, որ ՄԻԱԿ-ի ներկա կազմն ավելի ծայրահեղ լիբերալ է, մենք ավելի ազգային ենք։ Բայց դա չի վկայում այն մասին, որ մենք ՄԻԱԿ-ի հետ տարաձայնություններ ու խնդիրներ ունենք։
Վահան Բաբայանն ասել է, թե ՀԵԿ-ը մինչ ՄԻԱԿ-ին միանալը որոշում էր կայացրել սատարել նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին.
-Այսօր էլ, որպես առանձին միավոր, կրկին համագործակցելու ենք բոլոր առողջ ուժերի հետ և առաջին հերթին այն ուժերի, ովքեր սատարում են ՀՀ նախագահի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ՄԻԱԿ-ի։
Հիշեցնենք, որ վահան Բաբայանը նախկինում եղել է Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս խիստ ընդդիմադիր դիրքերից։ Հետո դուրս եկավ «Հանրապետությունից» և ի վերջո հայտնվեց Սերժ Սարգսյանին անվերապահորեն սատարողների թիմում։

7or.am