Մեկնաբանություն

25.10.2019 14:01


«Թավշյա» իշխանության վերջին հանգրվանը. «ստուկաչների» կուսակցություն

«Թավշյա» իշխանության վերջին հանգրվանը. «ստուկաչների» կուսակցություն

Ճակատագրի հեգնանքն այն է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը Արման Բաբաջանյանը կռիվ էր տալիս նրա դեմ։ Հիմա այդ «անկախ» պատգամավորը դարձել է նույն Նիկոլ Փաշինյանին կից հաստիքային «ստուկաչը»։

Սա շատ խորհրդանշական երևույթ է։ Ցույց է տալիս հեղափոխության իրական դեմքը։

Հեղափոխություններն այդպիսի «խասիաթ» ունեն։ Սկզբում շատ ռոմանտիկ ու մաքուր են թվում, բայց հետո ջրի երես են հանում հանրության տականքին։ Արման Բաբաջանյանն ինչ էնտուզիազմով որ ծառայում էր նախորդներին, նույն էնտուզիազմով հիմա ծառայում է «թավշյա» իշխանությանը։

Հիմա սրան մտցրել են Նաիրի Հունանյանի բանտախուց՝ ակնհայտորեն գործարք կազմակերպելու առաքելությամբ։ «Ստուկաչ» ու բանսարկու Արմանը հայտարարել է, որ 2 ժամ զրուցել է ահաբեկչի հետ ու նրան համարում է շատ ադեկվատ մարդ։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ թիմակից Անդրանիկ Քոչարյանն էլ այսօր հայտարարել է, որ եթե Նաիրին կազմակերպիչների մասով բաներ ասի, ապա կարելի է քննարկել նրան ազատ արձակելու հարցը։ Սա էլ գործարքի հրապարակային առաջարկն է Նաիրիին՝ «Դու մեզ մեր ուզած ցուցմունքները տուր Ռոբերտ Քոչարյանի ու մեր ասած մարդկանց կամ նույնիսկ պետության դեմ, իսկ մենք քեզ ազատություն կերաշխավորենք» թեմայով։ Ուրիշ հարց, որ Նիկոլը կարող է օգտագործել Նաիրիին ու հետո «քցել», ինչպես որ բոլորին է «քցել»։ Բայց տվյալ դեպքում դա չէ էականը։

Էականն այն է, որ «թավշյա» իշխանության վերջին հանգրվանը դարձել է Նաիրի Հունանյանի բանտախուցը։

Նիկոլն այժմ շրջապատված է «ստուկաչներով» ու ահաբեկիչներով։ Սրանք բազում տերեր են փոխել, բայց հավատարիմ են մեկ գծի՝ թուրքական 5–րդ շարասյան գծին։

Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով Արման Բաբաջանյանը որոշել է կուսակցություն ստեղծել։ Այդ հավերժական հաճախորդը չի հերքել, որ քաղաքական նախաձեռնությամբ է ուզում հանդես գալ։ Խառը ժամանակներում «ստուկաչներ» ու կլյաուզնիկներ միշտ էլ պետք են։ Արման Բաբաջանյանը որոշել է այդ ծառայությունները մատուցել ինստիտուցիոնալ ձևով և կցվել Նիկոլի դռան տակ վնգստացողների բանակին՝ չմոռանալով, որ ինքը հավատարիմ է բացառապես թուրքական 5–րդ շարասյան գծին։ Իսկ թե ինչու են Արմանը, «ծռերը», Նաիրին ու իր խումբը թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ և ինչու է Նիկոլը հայտնվել այդ շրջապատում, կներկայացնենք մեկ այլ հոդվածով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը