Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը, ով նախկինում ՕԵԿ անդամ է եղել, համալրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ կառավարության հարկային ճնշումները խոշոր բիզնեսի վրա գործարար Սամվել Բալասանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու որոշման վրա ազդեցություն են ունեցել, ասել է, թե այդպես չի կարծում։
-Կարևոր խնդիրները թողած՝ Սամվել Բալասանյանի հա՞րցն ենք քննարկելու։ Կամ ի՞նչ է եղել՝ մտել է, չի մտել։ Պարզապես մարդը կարող է մի պահ «Օրինաց երկիր» էլ մտնի, մի պահ կարող է պատահել՝ ինչ-որ...տարբեր տեղեր կարող է մտնել։ Ի՞նչ է եղել որ. որևէ փաստաթղթով դա արգելված չի,-ասել է նա։
Հարցին՝ իսկ ԲՀԿ-ին պե՞տք էր Սամվել Բալասանյանը, Վարդան Բոստանջյանը պատասխանել է՝ ինչո՞ւ չէ։
-Սամվել Բալասանյանը երկար տարիներ Հայաստանի օրենսդիր մարմնում է, այդ ընթացքում հանդես է բերել ակտիվություն, նախաձեռնություններ իրականացրել, և մի շարք օրենքներ ընդունվել են հենց նրա նախաձեռնությամբ։ Այդ կտրվածքով, օրինակ, ինչո՞ւ չի կարող «Բագավաճ Հայաստանը» նրան տեսնել մեր խմբակցության և ընդհանրապես կուսակցության անդամ,-նշել է նա։
Վարդան Բոստանջյան. «Փաստաթղթով դա արգելված չի»

7or.am