Լրահոս

07.05.2010 14:57


Լևոն Տեր–Պետրոսյանը կբացահայտի՞

Լևոն Տեր–Պետրոսյանը կբացահայտի՞

Անդրադառնալով Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի այն հայտարարությանը, որ 1992-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոհեմ, խելացի չգտնվեց, որ չվերցրին Նախիջևանը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը ՄԱԱ-ում նախ ասել է, որ Նախիջևանը գրավելու համար պետք էր ընդամենը մեկ ջոկատ, և ՀՅԴ-ն կարող էր իր ջոկատով մտնել Նախիջևան, և երկրորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհեմությունն այն է եղել, որ պատկերացրել է, թե ինչ վիճակի մեջ կդներ Հայաստանին, եթե վերջինն արդեն 2-3 ճակատ ունենար։

-Եթե պետությունը դա աներ, անմարսելի էր լինելու Հայաստանի համար,- ասել է Վ. Շիրխանյանը։

Այն խոսակցություններին էլ ի պատասխան, որ ՀՀ առաջին նախագահը Շուշիի ազատագրման ժամանակ ոչ միայն երկրում չի եղել, այլև տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից՝ Վ. Շիրխանյանն ասել է.

-Որ ինքն այստեղ չէր, փաստ է։ Բայց 92-ին իրավիճակը Հայաստանում այնպիսին էր, որ երկրի նախագահը չէր կարող տեղյակ չլինել մարտական գործողությունների ցանկացած փոփոխությունից, շարժից։

Ամեն դեպքում Վ. Շիրխանյանը խորհուրդ է տվել սպասել, մինչև Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը կգրի՝ Իրան գնալուց տեղյա՞կ էր, որ 2 օր հետո Շուշին ազատագրվելու է, թե՞ ոչ։

-Սպասենք՝ թող ինքն այդ բացահայտումն անի,- եզրափակել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը։

Ի դեպ, Վ. Շիրխանյանը նաև ասել է, որ, ցավոք, տարիների ընթացքում շատերն են փորձում անձամբ իրենց վերագրել Շուշիի ազատագրման փառքը, պատիվը, վաստակը, սակայն Շուշին ազատագրել է 2,5 տարի ամենադաժան շրջափակման պայմաններում ապրած ղարաբաղցի ժողովուրդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը