Լրահոս

07.05.2010 14:20


ԲՀԿ լրատվականի արձագանքը Բարսեղ Բեգլարյանին

ԲՀԿ լրատվականի արձագանքը Բարսեղ Բեգլարյանին

Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել։ Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բարսեղ Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում անցկացնել։ Մենք հասկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստանի» կշիռն ու հեղինակությունը, որ իր համբավը վաստակել է բացառապես ժողովրդի վստահությամբ,  հանգիստ չեն տալիս ոչ միայն Բարսեղ Բեգլարյանին։ Սակայն, ոչ կոռեկտ գնահատականներ տալուց առաջ խորհուրդ կտայինք զբաղվել սեփական գործերով։ Դատելով Բեգլարյանի չստացված պրոյեկտներից ՝ դրանք պետք է որ քիչ չլինեն։

Իսկ ընդհանրապես, պրոյեկտների մասով մենք մեր սեփական դիտարկումը ունենք։ Մեկ  յաչեյկա ձվի դիմաց քննություն նշանակելուց մինչ այժմյան կարգավիճակին հասնելը ոչինչ չի փոխել Բարսեղ Բեգլարյան պրոյեկտի արժեքային համակարգում։

ԲՀԿ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը