Արմեն Ռուստամյան. «Մենք նախաձեռնեցինք, բայց նախաձեռնության տերն այսօր մենք չենք»
Այսօր «Էրեբունի» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստը։
Խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ Հայաստանն այսօր կանգնել է նոր մարտահրավերների առաջ, որոնք առաջացել են հայ-թուրքական գործընթացի պատճառով։
Հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է մեկուսացումից դուրս գալու և պատերազմի վտանգը պակասեցնելու համար, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը։
-Մենք նախաձեռնեցինք, բայց նախաձեռնության տերն այսօր մենք չենք։ Անվտանգության համակարգի փոփոխության մեջ Հայաստանը որտե՞ղ է։ Այսօր երկու տեսակետ կա՝ մի մասն ասում է՝ Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով ազգային շահերը, մյուս մասն ասում է՝ զարգանալու համար անհրաժեշտ է հեռանկարային թվացող շահերն այսօր մի կողմ դնել զարգացումն ապահովելու համար։ Պատմությունը ցույց է տվել, որ սա կործանարար ընթացք է Հայաստանի համար,- նշել է նա։
Այս առումով Ա. Ռուստամյանը հիշեցրել է, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ իբր շրջափակումից ազատվելու համար զիջվում էր Արցախը, քանի որ «Սերգոն լավ չի ապրի» և այլն։ Նման մոտեցումը, նրա կարծիքով, առկա է նաև այսօր. ամեն ինչ պետք է զիջել հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց։
Արմեն Ռուստամյանը կարևորել է, որ Հայաստանը տնտեսական առումով չպետք է ելնի այն հանգամանքից, որ մի օր շրջափակումը բացվելու է։
Պետք է ձերբազատվել պատրանքից, որ Թուրքիան փոխվել է, և որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հակադրություններ կան։
Կարևորագույն խնդիր է նաև արձանագրություններից ձերբազատվելը, քանի որ կասեցումը դեռևս ձերբազատվել չէ։ Կասեցումը, նրա խոսքերով, փաստացի մինչ այսօր գոյություն ուներ։ Թուրքիային արձանագրությունները կիսամեռ վիճակում էլ են բավարար, քանի որ նրանց հարկավոր է գործընթաց առանց արդյունքի։
Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանը թույլ է տալիս, որ Թուրքիան տրորի Հայ դատի ամբողջական փաթեթը, որից նա վախենում է։
Ձախողվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացները։ Ա. Ռուստամյանը նշել է, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը մտել է նոր փուլ, քանի որ բանակցային գործընթացը մտել է հրապարակային փուլ այն պահից, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրապարակեցին մադրիդյան սկզբունքները։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն շեղվել երկու հանրաքվեով հռչակած հայ ժողովրդի կամքից՝ 1991թ. հանրաքվեից և ԼՂՀ անկախությունից։

7or.am