Լրահոս

07.05.2010 16:22


Թբիլիսիում իր աշխատանքն է սկսել հայ-վրացական գիտաժողովը

Մայիսի 7-ին Թբիլիսիում իր աշխատանքը սկսեց «Հանդուրժողականությունը որպես համագործակցության նախապայման» թեմային նվիրված հայ-վրացական  գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան  Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուան, Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը, Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ռոբին Լիդելը, Վրաստանի ռեինտեգրացիայի նախարար Թեմուր Յակոբաշվիլին, Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի  քաղաքական խորհրդական Կաոպո Քանդը:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտնականներ և միջազգային քաղաքական հետազոտությունների փորձագետներ:

 Մասնակիցների թվում  են Վրաստանում հավատարմագրված Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մայիսի 8-ին նախատեսված են գիտաժողովի մասնակիցների այցելությունները հայ առաքելական  Եկեղեցու վիրահայոց թեմի Առաջնորդարան և Հայաստանի դեսպանություն: Նույն օրը նրանք կայցելեն Խոջիվանքի' Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղկեպսակ կդնեն հայ ամնեղ զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին:

Այս խորագրի վերջին նյութերը