ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի չորս առաջնահերթությունները
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստում ելույթի ժամանակ նշել է, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները կարելի է բաժանել 4 ուղղությունների։ Առաջին առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի հզորացումն է։ Երկրորդ առաջնահերթությունը հայապատկան հողերի խնդիրն է՝ իր տարբեր դրսևորումներով, այդ թվում նաև Ջավախքի։ Երրորդ առաջնահերթությունը Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն է, որտեղ, Հակոբ Տեր-Խաչատրյանի խոսքերով, Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը շատ է դժվարացել։ Չորրորդ առաջնահերթությունը հայ ժողովրդի համասփյուռ զանգվածների քաղաքականացման շարունակությունն է, և այս առումով անհրաժեշտ է Սփյուռքի հայությունը հզոր քաղաքական ազդակի վերածել։

7or.am