Արմեն Ռուստամյան. «Իրանը կարող է մասնակցել ԼՂ կարգավորման հարցին»
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստի ժամանակ խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ տարածաշրջանային ուժերը փորձելու են բարձրացնել իրենց դիրքը, ինչը բխելու է առկա հակամարտությունների հետ կապված սեփական մոտեցումներից։ Դա կհանգեցնի նրան՝ յուրաքանչյուրի պատկերացմամբ Հարավային Կովկասը քանի՞ անկախ պետությունով պետք է ներկայանա՝ 3+2, թե՞ 3+3։ Ռուսաստանը, բնականաբար, կողմնակից է 3+3 ձևաչափին։ Գործընթացից դուրս չմնալու նպատակով Իրանն էլ է ակտիվացնում իր քայլերը՝ փորձելով հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դերակատարություն ձեռք բերել։ Նա նշել է, որ ԼՂ հարցի կարգավորման ձևաչափի մեջ Թուրքիան ու Իրանը նույն կարգավիճակը չունեն, և այդ կարգավիճակները հավասարեցնելուն ուղղված քայլերը պետք է խրախուսել։ Այդուհանդերձ, ձևաչափի փոփոխություն չպետք է թույլ տալ, քանի որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային։ Ա. Ռուստամյանի կարծիքով Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, բայց կարող է հրավիրվել և լիարժեք մասնակցություն ունենալ ՄԽ կոնֆերանսին և հարցի կարգավորմանը։
Հայաստանի տեսանկյունից, Արմեն Ռուստամյանի կարծիքով, Կոսովոյի նախադեպը և 3+2 ձևաչափի առաջացումը բարենպաստ միջավայր կարող են ստեղծել ԼՂՀ ճանաչման համար։

7or.am