Լրահոս

07.05.2010 17:40


Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը սպառնացել է

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը հայտարարել է, որ իրենք նույն կերպ կարձագանքեն 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի գործողություններին, որի պատճառով այդ հարցը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսում։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի այն նախաձեռնությունը, ըստ որի պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մտնի Կոնգրեսի օրակարգ՝ Նամիկ Թանն ասել է, թե հայերի ջանքերն ապարդյուն են անցնելու։

-Մենք ճգնաժամային պահերն անցել ենք։ Ապրիլի 24-ին Օբամայի ելույթը հայերի տեսանկյունից մեծ հիասթափություն էր։ Եթե նրանք այդ պատմությունները մտցնեն Կոնգրեսի օրակարգ, ապա մենք ավելի մեծամասշտաբ պատասխան գործողությունների կդիմենք։ Նրանք ուզում են ճնշում գործադրել, տպավորություն ստեղծել, դրան մենք կպատասխանենք նույն կերպ,-ասել է նա։

Ըստ «TRT»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը