Լրահոս

08.05.2010 09:48


Դեսպան Ղալաղչյանը շարունակում է հանդիպումները Կիպրոսում

Դեսպան Ղալաղչյանը շարունակում է հանդիպումները Կիպրոսում

Մայիսի 7-ին դեսպան Գագիկ Ղալաչյանը շարունակեց հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում: 

ՀՀ դեսպանը հանդիպեց և զրույցներ ունեցավ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, արտաքին գործերի նախարար Մարկոս Կիպրիանուի, պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասի, պաշտոնատար այլ անձանց հետ: Բոլոր հանդիպումներն անցան ջերմ և գործնական մթնոլորտում:

Զրույցների ընթացքում կողմերն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, նշելով նաև միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությունը թե երկկողմ և թե բազմակողմ մակարդակներում: Զրուցակիցները կարևորեցին երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության, ռազմական և այլ բնագավառներում համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը' արձանագրելով, որ դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, ինչպես նաև արդեն իսկ ձևավորված և շարունակ ընդլայնվող  երկկողմ իրավապայմանագրային դաշտը:

Այս խորագրի վերջին նյութերը