Լրահոս

07.05.2010 18:06


Հանձնաժողովն օղու շուկայում վարույթ հարուցեց

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով:

ԶԼՄ հրապարակումների, դիտանցումների արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է' անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները, հնարավոր է, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկներին սեփականության իրավունքով պատկանող և նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

Այս խորագրի վերջին նյութերը