Լրահոս

07.05.2010 18:06


Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվան ընդառաջ Գյումրի-Երևան մայրուղին դիմավորում է ֆաշիստական սվաստիկաներով

Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվան ընդառաջ Գյումրի-Երևան մայրուղին դիմավորում է ֆաշիստական սվաստիկաներով

Այսօր Գյումրի-Երևան ճանապարհով երթևեկողները Գյումրի-Մարալիկ ճանապարհահատվածում կարող էին նկատել նացիզմի խորհրդանիշ համարվող սվաստիկաներ:

Ճանապարհային տարբերանշաններն  անհայտ անձինք ձևափոխել էին Ֆաշիստական Գերմանիայի խորհրդանիշ հանդիսացող սվաստիկաներով:

Այդ ճանապարհահատվածին նման կերպով ձևափոխված էր առնվազն 4 ճանապարհային տարբերանշան: Իրողությունը արձանագրել ենք այսօր՝ վաղ առավոտյան, սակայն օրվա երկրորդ կեսին ֆաշիստական սվաստիկաները շարունակում էին զարդարել Գյումրի-Երևան մայրուղին:

Տարօրինակն այն է, որ այս ամենը կատարվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի՝ մայիսի 9-ի տոնի նախաշեմին, և մարզային կամ քաղաքային որևէ գերատեսչություն մինչ այժմ հավուր պատշաճի չի անդրադարձել այս իրողությանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը