Լրահոս

08.05.2010 10:08


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ և Բրյուսել

Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ստրասբուրգ' մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ստրասբուրգից նախարար Նալբանդյանը կուղեւորվի Բրյուսել, ուր մայիսի 12-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ միասին կմասնակցի «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (ԱԳԳԾ) իրականցման ընթացքը:

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը