Դատախազության վետերանները պարգեւատրվել են Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ դատախազության' Հայրենական Մեծ պատերազմի մասնակից աշխատակիցների պարգեւատրման արարողություն:
Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ, 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության, ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում ներդրած անգնահատելի ավանդի, ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար ՀՀ դատախազության նախկին 8 աշխատակիցներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվել են հուշանվերներով:
Պարգեւները վետերաններին հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը' շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն