Մեկնաբանություն

31.10.2019 12:19


Ամուլսարի խորհրդավոր լռությունը

Ամուլսարի խորհրդավոր լռությունը

Միայն պողոսները և նրանց բազմանդամ անգրագետ ընտանիքի անդամները չեն հասկացել, որ Ամուլսարի ոսկու հանքի պատմությունը ոչ մի կապ չունի բնապահպանության հետ։ Դա մեծ բլեֆ է։

Հանքը քաղաքական, ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական գործիք է դարձել։ Դա է պատճառը, որ թեման պահի տակ շիկանում է, հետո՝ սառում։

Հիմա սառած փուլում է։ Լուռ են բոլորը։ Լուռ է Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց, թե պետք է ճանապարհը բացել և հանքը պետք է շահագործվի, բայց երբ հեղափոխության դրսի փայատերերը մի երկու ճվճվանի հանեցին փողոց, տակը «լցրեց» ու «մոռացավ» իր որոշման մասին։

Լուռ են «բնապահպանները», քանզի դրսից առևտուր են սկսել Նիկոլի հետ լրիվ այլ թեմաներով, ու քանի դեռ առևտուրն ընթացքի մեջ է, ճվճվաններին հանձնարարել են վեր ընկնել տեղները և մոռանալ թեման։

Լուռ են «Լիդիանում»։ Որոշել էին միջազգային արբիտրաժ գնալ, բայց չեն գնում։ Չեն էլ բողոքում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։

Լուռ է անգամ ամուլսարիստ աշխատող Սերժ Թանկյանը։ Հիմա նա այդքան էլ «սեյվ» չի անում Ամուլսարը, քանզի իր փայ առևտուրն էլ է գնում «ժողովրդի» վարչապետի հետ։

Աղմկոտ լռություն է պահպանում միայն սարը։

Ժամանակ առ ժամանակ ձայներ են լսվում իրավապահ համակարգից, և վերջ։ Դա էլ՝ ժանրի կանոնների համաձայն։

Այս կոլեկտիվ լռությունը խոսում է այն մասին, որ գործարքը Հայաստանի շահերի հետ կապ չունի։

Նիկոլին դրսից պատին են դեմ տվել, քանզի գիտեն, որ դատարկ է, պոպուլիստ, վախկոտ ու որոշում չկայացնող։ Նրանից հիմա Ամուլսարով ստանում են այն, ինչ իրենց պետք է՝ հակառուսական քաղաքականության աջակցություն։

Դատելով ամենից՝ Նիկոլը շփոթված է ու վախեցած։ Նա չի հասկանում, թե ինչ են ուզում իրենից։

Բանն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագիծն ամենախոշոր արևմտյան ներդրումն է։ Անգլոամերիկյան պաշտոնական շրջանակները Նիկոլից պահանջում են բացել հանքի ճանապարհը՝ այլապես սպառնալով միջազգային արբիտրաժով, ինչը լրջագույն հարված կլինի մեր երկրին։ Նիկոլն ուզում է գնալ բացելու ճանապարհով, բայց հանդիպում է դիմադրության։

Նույն անգլոամերիկյան շրջանակների «տակի» կառույցները, որոնք փաստացի թուրքական 5–րդ շարասյունն են ներկայացնում (սորոսներ, «ծռեր», «կանաչներ», «քաղաքացիականներ» և տարատեսակ այլ դիշովկեք), սպառնում են Նիկոլին գունավոր հեղափոխություն անել, եթե հանկարծ նա թույլ տա հանքի շահագործում։

Նիկոլը հիմա չի հասկանում, թե դրսի փայատերերն իրենից ի՞նչ են ուզում՝ բացե՞լ, թե՞ փակել հանքը։ Իրականությունն այն է, որ հանքը դրսի համար ընդամենը գործիք է՝ Նիկոլից աշխարհաքաղաքական բոնուսներ ստանալու համար։

Նիկոլին դրսից աքցանի մեջ են վերցրել Ամուլսարի թեմայով ու իրենց օրակարգն են թելադրում։ Իսկ օրակարգն այդ աշխարհաքաղաքական բնույթ ունի։ Նիկոլը դիմադրում է, բայց շատ թույլ։ Արդյունքում՝ Արթուր Սաքունցի պես վաղուց բացահայտված դրսի գործակալը Հայաստանում ռուսական ռազմաբազաների դեմ միջոցառման գլխավոր զեկուցող է դառնում։ Եվ դա այն դեպքում, երբ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հեռացնելու, հայ–ռուսական հարաբերությունները վատացնելու և Հայաստանի անվտանգության համակարգը փլուզելու թիվ մեկ շահառուն Թուրքիան է։ Նիկոլը, սակայն, ԱԱԾ–ին չի հանձնարարում այս լրտեսներով զբաղվել, այլ ուղարկում է Հրայր Թովմասյանի հոր «կռիշն» ուսումնասիրելու, ինչպես նաև հանձնարարում է Արման Բաբաջանյանի պես անհայրենիք ու սեփական մորը ծախող մեկի համար «Նաիրի Հունանյան» օպերացիային աջակցել։

Սաքունցները թուրքական 5–րդ շարասյունն են ներկայացնում։ Նիկոլին հեղափոխության դրսի փայատերերը ստիպել են կանաչ լույս վառել սաքունցների, արմանբաբաջանյանների ու մյուս դիվերսանտների դեմ։

Ինքնիշխանությունից մեծ–մեծ խոսող Նիկոլը համաձայնել է՝ պայմանով, որ այդ գործակալները ներքին կյանքում էլ իրե՛ն ծառայություններ մատուցեն (Վազգեն Մանուկյանի դեմ հաչեն, մուտիլովկաներ տարածեն, Հրայր Թովմասյանի դեմ աշխատեն, մատնագրեր ներկայացնեն, Ռոբերտ Քոչարյանի դեմ լայնամասշտաբ քարոզ տանեն և այլն)։ Համագործակցությունը ստացվել է փոխադարձ սրիկայության պայմաններում, այսինքն՝ «թավշյա»։ Հայաստանի շահն այստեղ, բնականաբար, զրոյական է։ Ավելին՝ դրսի փայատերերի հետ Նիկոլի գործարքը Հայաստանի շահերի հաշվին է տեղի ունեցել։

Իսկ Ամուլսարը շարունակում է աղմկոտ լռությունը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը