Որպես պողոսների թագավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև թագավորների պուրակի զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես ինձ զգացի Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» փաստավավերագրական հեքիաթի հերոսի դերում։
Այդ հեքիաթը պատմում է մի վախկոտ գավառամիտի մասին, ով բախտի բերմամբ նստում է այլ թագավորի գահին, կրում է նրա հագով կարված միակերպ զոլավոր կոստյումը և վայելում նրա թողած ճոխ առանձնատունն ու մնացած բարիքները։ Առանձնատան պատին էլ միայն Հովհաննես Թումանյանի դեմքով պատկերը չկա կախված, որովհետև նա երկնքից է նայում իր ստեղծած կերպարին ու դառնացած ժպտում։
«Քաջ Նազարը» հեքիաթի սցենարին համահունչ քայլում էի նույն շրջագծով, հավատում էի, որ Թումանյանը նաև ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։
Ծոծրակիս զգում էի Թումանյանի գրչի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա գրչի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ պատկերում իր խղճուկ հերոսների շարքում։
Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ քայլելդժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի և ամեն օր մեկ ժամ ապրում եմ Թումանյանի՝ նույն շրջագծում։
«Քաջ Նազարի օրագիր» 2 նոյեմբերի, 2019թ., Հանրապետության թիվ 1 առանձնատուն
Քաջ Նազարի զբոսանքը
Որպես պողոսների թագավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև թագավորների պուրակի զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես ինձ զգացի Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» փաստավավերագրական հեքիաթի հերոսի դերում։
Այդ հեքիաթը պատմում է մի վախկոտ գավառամիտի մասին, ով բախտի բերմամբ նստում է այլ թագավորի գահին, կրում է նրա հագով կարված միակերպ զոլավոր կոստյումը և վայելում նրա թողած ճոխ առանձնատունն ու մնացած բարիքները։ Առանձնատան պատին էլ միայն Հովհաննես Թումանյանի դեմքով պատկերը չկա կախված, որովհետև նա երկնքից է նայում իր ստեղծած կերպարին ու դառնացած ժպտում։
«Քաջ Նազարը» հեքիաթի սցենարին համահունչ քայլում էի նույն շրջագծով, հավատում էի, որ Թումանյանը նաև ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։
Ծոծրակիս զգում էի Թումանյանի գրչի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա գրչի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ պատկերում իր խղճուկ հերոսների շարքում։
Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի և ամեն օր մեկ ժամ ապրում եմ Թումանյանի՝ նույն շրջագծում։
«Քաջ Նազարի օրագիր»
2 նոյեմբերի, 2019թ., Հանրապետության թիվ 1 առանձնատուն
«7 օրի» հեղափոխական հեքիաթների բաժին