Նիկոլը՝ բնակարանային գող. հաղորդում հանցագործության մասին
Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս Սերժ Սարգսյանի հետ կապված ամեն ինչ։ Սահմանադրությունը, ռեյտինգային ընտրակարգը, կաբինետը, նաև՝ առանձնատունը։
Ի դեպ, առանձնատան հետ կապված հանցագործություն է տեղի ունեցել։
Փաշինյանն ուզում էր հերքել, իր իսկ ձևակերպմամբ, տան մասին բամբասանքները, բայց հաստատեց լուրերն այն մասին, որ բյուջեի հաշվին սեփական կայֆերն է ապահովում։ Տվյալ դեպքում՝ բնակարանային հարցերն է լուծում։
Ինչպես երեկ ինքնախոստովանական «լայվով» տեղեկացրեց «ժողովրդի» վարչապետը՝ իրենց ընտանիքը չի հավանել այն առանձնատունը, որտեղ ապրում էին և տեղափոխվել է այն առանձնատուն, որտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը մինչև հրաժարականը և հրաժարականից ամիսներ անց։
Նիկոլն, ըստ ամենայնի, աչք է դրած եղել Սարգսյանի տան վրա, ու հենց նա լքել է տարածքը, նախ հսկայական գումար է ծախսել այդ տունը վերանորոգելու համար (ըստ նրա՝ բյուջեն թեթևացել է «ընդամենը» 200 հազար դոլարով, բայց դատելով ամենից՝ հերթական անգամ ստում է, քանզի ծախսերը շատ ավելի էին), ապա տեղափոխվել է։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ «Հայկական ժամանակ» թերթով «մուտիլովկաներ» անելով Իջևանից եկած աղքատ Նիկոլը կարողացել էր «կպցրել» կինո «Հայրենիքի» տարածքում բնակարան, և դա առավելագույնն էր, որ կարող էր երազել էժանագին պոպուլիզմով զբաղված մարդը, բայց հիմա պարզվում է, որ նրա բնակարանային պահանջներին չի բավարարել կառավարական ամառանոցի՝ օրենքով հատկացված տունը։ Նիկոլի սիրտը Սերժ Սարգսյանի բնակված տունն է ուզել։ Նա մերժել է Սարգսյանի տան պատերի գույնն ու գրավել այն այնպես, ինչպես ռադիոտունը ապօրինաբար գրավեց։
Հարցը տվյալ դեպքում Նիկոլի չտեսությունն ու ագահությունը չէ։ Հարցն այն է, որ նա օրենք է խախտել և, ըստ էության, բնակարան զավթել։ Իսկ դա քրեական հանցագործություն է։
«AntiFake» կայքն անդրադարձել է թեմային և, ըստ էության, բնակարանային գողություն բացահայտել։
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ–ում Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ հատկացված է 3–րդ մասնաշենքը։ Մինչդեռ նա սեփական որոշմամբ տեղափոխվել է 6–րդ մասնաշենք, ինչը նույնն է, որ հիմա որևէ մեկը որոշի մտնել որևէ բնակարան ու այնտեղ ապրել։
Այդ տրամաբանությամբ բոմժերը կարող են մտնել, ասենք, Երևանի կենտրոնում գտնվող որևէ նորակառույցի բնակարան ու այնտեղ բնակվել ու դեռ մի բան էլ «լայվով» տեղեկացնել այդ մասին։ Եթե նման բան լինի, ապա ոստիկանությունը 5 րոպեում այդտեղից կքշի բոմժերին, բայց կառավարական ամառանոցում նման բան չի արել ոստիկանությունը։ Հետո ինչ, որ բնակարան են զավթել ոչ թե բոմժերը, այլ վարչապետն ու իր ընտանիքի անդամները։ Օրենքը մնում է օրենք ու կիրառելի է բոլորի համար։
Փաշինյանին թվում է, թե պետությունն ինքն է, քանզի իր բնակարանային զավթումն ու կայֆերը պողոսների վրա ծախում էր «առանձնատունը վերադարձվել է պետությանը» ձևակերպման միջոցով։
Երեկ նա շոու էր մատուցում։ Շոուն այդ չստացվեց, քանզի ինքը հաստատեց, որ բյուջեից փող է մսխել (նա մուննաթ էր գալիս, թե բա 130 միլիոն դոլար չնախատեսված փող եմ բերել բյուջե՝ տողատակով լղոզելով 2 միլիոն դոլարի թեման)։ Բացի այդ՝ ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ ծանր քրեական հանցագործություն է գործել՝ տեղափոխվելով օրենքով իրեն չհատկացված բնակարան։
Եթե իրավապահ մարմիններն այժմ քրեական գործ չհարուցեն առանձնատուն «կտրելու» և ապօրինաբար բնակվելու հոդվածներով, ապա հետագայում պատասխան են տալու, թե ինչո՞ւ գործ չեն հարուցել, այսինքն՝ դատվելու են հանցավոր անգործություն ցուցաբերելու համար։

Սպասենք Նիկոլի մյուս գյոռմամիշային լայվերին։
Հայկ Ուսունց