Աճողական թռիչքը և թռիչքաձև աճը. Լևոնից մինչև Նիկոլ
Նիկոլ Փաշինյանը նոր Մերսեդեսների, նոր առանձնատան, նոր ինքնաթիռի հանդեպ թուլությունը փորձում է ներկայացնել որպես սուղ անհրաժեշտություն։ Աչքով և ունքով, ինչպես նաև դեմագոգիկ ձևով բացատրում են, թե բա որպեսզի Նիկոլը լավ աշխատի, ունենա կոմֆորտային պայմաններ և տնտեսական աճ ապահովի, պետք է կես միլիոն դոլարանոց «Մերսեդեսով» շրջի ու 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռով թռչի։ Բայց դա բլեֆ խոսակցություն է։ «Թավշյա» խաբեության պես մի բան։
Ինքնաթիռը չէ, որ պետք է տնտեսական աճ ապահովի։ Ամեն ինչ կախված է պետության ղեկին գտնվողի տեսակից, մտածողությունից, նրան շրջապատող թիմից ու կառավարչական հմտություններից։ Այդ առումով արժե տեսնել, թե ի՞նչ կապ կա կառավարման որակի, մակրոտնտեսական արդյունքների ու սպասարկող մեքենաների կամ ինքնաթիռների միջև։
Լևոն Տեր–Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան
Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ 1–ին նախագահն ընտրվեց 1991–ին։ Որպես ժառանգություն նա ԽՍՀՄ–ից ստացավ մոտ 30 միլիարդ դոլարին համարժեք ՀՆԱ։
Երբ 1998–ին Տեր–Պետրոսյանին հեռացրեցին նախագահի պաշտոնից, ՀՀ ՀՆԱ–ն 1,9 միլիարդ դոլարի չափ էր, իսկ պետական բյուջեն՝ շուրջ 300 միլիոն դոլար էր։ Ասել է թե 1–ին նախագահն իր ստացած ժառանգությունը կրճատեց 15 անգամ։ Կային, իհարկե, օբյեկտիվ պատճառներ, բայց սուբյեկտիվն էլ պակաս չէր։
Սուբյեկտիվ գործոն էր, մասնավորապես, տոտալ թալանը, որն իրականացվեց սեփականաշնորհման միջոցով։
Տեր–Պետրոսյանի կառավարման շրջանում դրվեցին քրեաօլիգարխիկ քաղաքական համակարգի և նոմենկլատուրային կապիտալիզմի հիմքերը, խաղի կանոն դարձավ ընտրակեղծիքը։
1991–1998թթ. մեր երկրից արտագաղթեց մոտ 600 հազար մարդ։
Իր պաշտոնավարման վերջում Տեր–Պետրոսյանն ուզում էր ներքին լեգիտիմության դեֆիցիտն ու անարդյունավետ կառավարումը փոխհատուցել Արցախի հարցում փուլային զիջումների գնալու տեսքով, սակայն նրա ծրագիրը կանգնեցվեց, բայց ցավոք չկանգնեցվեց այդ մտածողությունն ու լևոնական տիրույթի հնարավոր վերակենդանացումը։
Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանին սպասարկող ինքնաթիռին, ապա նա որպես ՀՀ նախագահ օգտվում էր ԽՍՀՄ–ից ժառանգություն մնացած «ՏՈՒ–134Ա–3»–ից։
Ռոբերտ Քոչարյան
ՀՀ 2–րդ նախագահը Տեր–Պետրոսյանից ստացած մակրոտնտեսական ժառանգությունն իր պաշտոնավարման ժամանակ բազմապատկեց։ ՀՆԱ–ն Քոչարյանի նախագահության 10 տարիներին աճեց մոտ 6 անգամ՝ հասնելով 12 միլիարդի սահմանագծին։ Պետական բյուջեն աճեց 8 անգամ. այն 2,5 միլիարդի չափ էր։
Ռ. Քոչարյանի կառավարման օրոք տնտեսությունը երկնիշ աճերով էր աչքի ընկնում։
Կասեցվեց արտագաղթը և սկսած 2004թ.–ից մենք ունեցանք ներգաղթ՝ ընդհանուր առմամբ 36.300 մարդու չափով, ինչն աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ ու դեռ չի կրկնվել։
Ի դեպ, Քոչարյանին սպասարկում էր այն նույն՝ 1979թ. արտադրության ինքնաթիռը, որը սպասարկել էր Տեր–Պետրոսյանին, բայց ավելի մաշված վիճակում։ Բայց միայն 2007–ի վերջում ՀՀ իշխանությունը որոշեց բարոյական ու ֆիզիկական մաշվածք ունեցող «ՏՈՒ–134Ա–3»–ը փոխարինել «Airbus A310-222»–ով։
Քոչարյանի «ՏՈՒ»–ն այնքան անհարմարություններ էր պատճառում, որ նույնիսկ մինչև Փարիզ թռչելու համար անհրաժեշտ էր Բուլղարիայում կանգառ անել լիցքավորվելու համար։ Բայց դա չխանգարեց Քոչարյանին տպավորիչ արդյունքներ ապահովել պետական կառավարման մեջ, այդ թվում՝ հետ պտտեցնել Արցախի հարցով կապիտուլյացիոն փուլային ծրագիրը և միջազգայնորեն ամրագրել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը և հանրաքվեի միջոցով կարգավիճակի որոշումը։
Սերժ Սարգսյան
Քոչարյանը միայն կես տարի օգտվեց նախագահական նոր ինքնաթիռից։ 2008–ից նախագահ դարձած Սերժ Սարգսյանը արտասահմանյան այցերը հենց այդ ինքնաթիռով էր իրականացնում։
Նրա պաշտոնավարման 10 տարում մեր տնտեսությունը փաստացի դոփում էր տեղում։ 2009–ին արձանագրվեց տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ. դոլարային հաշվարկով մեր տնտեսության ծավալները փոքրացան շուրջ 35 տոկոսով։
2018–ին երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մեր ՀՆԱ–ն գրեթե նույն ցուցանիշն ուներ, ինչ 2008–ին։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանից ստացածը Սերժ Սարգսյանը չավելացրեց։ Պետական բյուջեի մասով էլ նույն պատկերն էր։
Վատ իմաստով 2008–2018թթ. ավելացել է երկու բան՝ արտագաղթն ու արտաքին պարտքը։ Երկրից այդ ընթացքում հեռացավ մոտ 400 հազար մարդ, իսկ արտաքին պարտքն ավելացավ ավելի քան 4 անգամ։
Արցախի մասով էլ մի փոքր շեղում տեղի ունեցավ քոչարյանական գծից։
Ընդհանուր առմամբ Սարգսյանի կառավարման արդյունքն այն է, որ ստացանք ապրիլյան քառօրյա պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, ինչպես նաև նոր խնդիրներ առաջացնող իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։
Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանի ու հատկապես Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում որոշակի տնտեսական աշխուժացում և իրավիճակի բարելավում էր արձանագրվում, բայց համակարգն այնքան էր ուշանում բարեփոխումներից ու այնքան էր լճացած, որ Սարգսյանի խոստման դրժումը դարձավ այն կայծը, որը 2018–ի ապրիլին հրապարակ հանեց տասնյակ հազարավոր մարդկանց։
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն օգտվում է Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռից, բայց նրա սիրտը ավելի լավ ու թանկանոց բան է ուզում։ Որպեսզի առանց կանգառների թռչի օվկիանոսից այն կողմ, դուխով միտինգ անի, շրջագայի ու Հայաստանի համար զրոյական արդյունքներով վերադառնա։
Փաշինյանի օրոք սկսել են կեղծել վիճակագրությունը։ Ընդ որում՝ կեղծում, սրբագրում ու խմբագրում են արդեն հրապարակված թվերը։
Նիկոլի տնտեսական արդյունքները չեն երևում։ Մակրո–թվերի առումով նրա իշխանության ապահովածը զիջում է Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում արձանագրվածին։
Հետիշխանափոխական շրջանում արդեն երկրորդ տարին է տնտեսական աճը պլանավորվում 5տոկոսի սահմաններում։ Մինչդեռ խոստացվել էր թռիչք։
Սկսել են թաքցնել արտագաղթի թվերը, իսկ պլյուսներ ապահովող հնդիկներին ներկայացնում են որպես ներգաղթի ապացույց։
Նիկոլը պետական պարտքը հասցրել է 7 միլիարդ դոլարի։ Արտաքին ներդրումները կտրուկ անկում են ապրում։
Փաշինյանն առաջարկում է պողոսներին հաղթահարել աղքատությունն իրենց ուղեղներում՝ հընթացս ապահովելով սեփական աղքատության հաղթահարումը սեփական գրպանում։ Բնականաբար, պետբյուջեի ու սեփականատեր հռչակված նախկին օլիգարխների հաշվին։
Նիկոլի ապահովածն այն է, որ եթե Սարգսյանի նախագահության շրջանում դրսի շրջանակները վարձակալական հիմունքներով էին գործում իշխանական տիրույթում, ապա հիմա դրանք փայատեր են դարձել ու հայտ են ներկայացնում ամբողջական իշխանություն վերցնել։ Նիկոլի շնորհիվ ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը։ Մեր երկիրը դարձել է «պռախադնոյ դվոռ» գործակալների ու լրտեսների համար։
Այնպես որ, թանկարժեք տները, մեքենաները և ինքնաթիռները որևէ կապ չունեն կառավարման որակի ու արդյունքների հետ։ Եթե մարդն անգրագետ է, դատարկ ու ստախոս, ապա նրան չի օգնի անգամ զրահապատ «Ռոլս Ռոյսը», վերջին մոդելի «Բոինգը» և ռադիոտան պես ապօրինաբար զավթված առանձնատունը։

Հետիշխանափոխական շրջանում արդեն երկրորդ տարին է տնտեսական աճը պլանավորվում 5 տոկոսի սահմաններում։ Մինչդեռ խոստացվել էր թռիչք։
Սկսել են թաքցնել արտագաղթի թվերը, իսկ պլյուսներ ապահովող հնդիկներին ներկայացնում են որպես ներգաղթի ապացույց։
Նիկոլը պետական պարտքը հասցրել է 7 միլիարդ դոլարի։ Արտաքին ներդրումները կտրուկ անկում են ապրում։
Փաշինյանն առաջարկում է պողոսներին հաղթահարել աղքատությունն իրենց ուղեղներում՝ հընթացս ապահովելով սեփական աղքատության հաղթահարումը սեփական գրպանում։ Բնականաբար, պետբյուջեի ու սեփականատեր հռչակված նախկին օլիգարխների հաշվին։
Նիկոլի ապահովածն այն է, որ եթե Սարգսյանի նախագահության շրջանում դրսի շրջանակները վարձակալական հիմունքներով էին գործում իշխանական տիրույթում, ապա հիմա դրանք փայատեր են դարձել ու հայտ են ներկայացնում ամբողջական իշխանություն վերցնել։ Նիկոլի շնորհիվ ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը։ Մեր երկիրը դարձել է «պռախադնոյ դվոռ» գործակալների ու լրտեսների համար։
Այնպես որ, թանկարժեք տները, մեքենաները և ինքնաթիռները որևէ կապ չունեն կառավարման որակի ու արդյունքների հետ։ Եթե մարդն անգրագետ է, դատարկ ու ստախոս, ապա նրան չի օգնի անգամ զրահապատ «Ռոլս Ռոյսը», վերջին մոդելի «Բոինգը» և ռադիոտան պես ապօրինաբար զավթված առանձնատունը։
Կորյուն Մանուկյան