Լրահոս

12.03.2009 18:28


«Մեկ տարի անց. համեմատական հոգեբանությունը Հայաստանում և ԱՄՆ-ում» գրքի շնորհանդես

-Մարտիմեկյան իրադարձություններից հետո, հոգեբանական ճգնաժամը դեռ չի անցել,-«Մեկ տարի անց. համեմատական հոգեբանությունը Հայաստանում և ԱՄՆ-ում» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։                                                                                       

Գրքում հիմնականում համեմատականներ են անցկացվում Հայստանի և ԱՄՆ-ի ընտրությունների միջև։ Նմանությունն այն է, որ երկու երկրներում էլ հասարակությունը հոգնել էր նախորդ կառավարության ութամյա գործունեությունից, իսկ տարբերությունն այն էր, որ ԱՄՆ-ում քվեները նշանակություն ունեն, իսկ Հայաստանում՝ ոչ։ Ըստ Ռ. Կիրակոսյանի Հայաստանում քաղաքական համակարգը «վերևից ներքև փակ է» ու կենտրոնացված նախագահի ձեռքում, իսկ ԱՄՆ-ում այն բաժանված է մրցակից կառավարման կենտրոնների միջև։

–Դա էր պատճառը, որ Բարակ Օբաման կարողացավ համախմբել ամերիկացի ընտրողներին, իսկ Հայաստանում դա տեղի չունեցավ,-հավելել է Ռիչարդ Կիրակոսյանը։                                                  

-Այս մեկ տարվա ընթացքում հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով հասարակության սոցիալ-հոգեբանական իրավիճակը վատացավ, դեպրեսիվ վիճակն ավելացավ, առաջացան մի շարք ասոցիացիաներ, օրինակ, այն, որ ՀՀ-ի երեք նախագահներն էլ ունեն մեկ կապող օղակ՝մարտի 1-ը և որոշ ժամանակ հետո ժողովուրդը հաստատ ցանկություն կունենա ազատվելու այդ ասոցիացիաներն առաջացնող կերպարներից,-հայտարարել է գրքի համահեղինակ ՌԱՀՀԿ փորձագետ Արմինե Ղազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը