Մեկնաբանություն

04.11.2019 10:24


 «Տնտեսական հեղափոխության» «թավշյա» նվաճումների մասին

 «Տնտեսական հեղափոխության» «թավշյա» նվաճումների մասին

Ընդդիմադիր աշխատած տարիներին Նիկոլը էժանագին պոպուլիզմով էր զբաղվում։ Նա դեմ էր արագաչափերին, տեսախցիկներին, կարմիր կետագծերին, պարտադիր կուտակայինին և այն ամենին, ինչից կարելի էր «աչոկ» հավաքել։

Վարչապետ դառնալուց «հինգ պակաս» Փաշինյանը բազում խոստումներ էր տալիս, որոնցից արժե առանձնացնել թռիչքաձև տնտեսական աճի, ներդրումային բումի և ներգաղթի մեծ հոսքի ապահովման խոստումները։

Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել տնտեսական հեղափոխության մասին՝ պողոսներին խոստանալով երկնային դրախտ՝ երկրային պայմաններում։

Արդեն 1,5 տարի է անցել Փաշինյանի վարչապետությունից։ Նա այդ ընթացքում ավելի շատ արել է այն, ինչը խոստացել էր չանել և չի արել այն, ինչը խոստացել էր անել վարչապետ դառնալուն պես։

Ժամանակը ցույց տվեց, որ տնտեսական հեղափոխությունը և աղքատության հաղթահարումը անձամբ Նիկոլին է վերաբերում ու նրա նեղ շրջապատին։ Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ ներկայացող հեղափոխական Դավիթ Սանասարյանը կոռուպցիայի մեջ է մեղադրվում և միայն սորոսականների ճնշման արդյունքում է, որ դեռ բանտում չէ։

Քայլարած նախարարներն ու պատգամավորները պետության հաշվին շրջագայություններից չեն հասցնում շունչ քաշել։

Նիկոլն իր թիմակիցներին պարգևավճարներ է տալիս ու գաղտնի բարձրացնում աշխատավարձերը։ Զուգահեռաբար տեղի է ունենում կապիտալի նախնական կուտակում։

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա գեղցիական ու չտեսական տարբերակով հարձակվել է պետական բյուջեի վրա՝ հսկայական ծախսեր կատարելով իր անձնական հաճույքների համար։

Պողոսներին դա մատուցվում է որպես պետական անհրաժեշտություն, իսկ իրականում դա նիկոլական թալանի երևացող կողմն է (չերևացողների մասին լֆիկները հետագայում մանրամասն կպատմեն)։

Բացի թալանից կա նաև չտեսության ու «գյոռմամիշության» պահ։ Դա է պատճառը, որ Նիկոլը գնում է նոր զրահապատ Մերսեդեսներ, որոնց ընդհանուր արժեք 1 միլիոն դոլարի սահմաններում է։ 2 միլիոն դոլար ծախսում է ապօրինաբար զավթած կառավարական առանձնատունը «ռեմոնտ» անելու համար։ Կես միլիոն դոլար է ծախսում ԱՄՆ գնալ–գալու վրա։ Պետական միջոցներն օգտագործում է իր ու իր ընտանիքի համար։ Շահագործում է պետական ուղղաթիռը մասնավոր այցերի համար։

Հիմա էլ որոշել են 55 միլիոն դոլարով ինքնաթիռ ձեռք բերել Նիկոլին սպասարկելու համար։ Պատճառաբանում են, թե բա հինը լավը չէ և օվկիանոսը չի կարող հատել։

Փաստորեն, տնտեսության թռիչքաձև զարգացում ապահովելու խոստում տված Նիկոլն ուզում է աճեցնել իր ավիաթռիչքների տարածությունն ու քանակը, ապահովել սեփական հարմարավետությունը, բայց հպարտ քաղաքացիներին այս էլ երկրորդ տարին խոստանում է տնտեսությունն աճեցնել ընդամենը 5 տոկոսի չափով։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նիկոլական «տնտեսական հեղափոխության» իրական էության մասին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը