Լրահոս

15.02.2011 14:46


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները չեն գոհացնում Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցելության ընթացքում արված հայտարարությունները չեն գոհացնում ադրբեջանական հասարակությանը։
Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Այդին Միրզազադեն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
-Վերջին այցելության արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, դժբախտաբար, ընդամենը չոր տեղեկատվություն է,- ասել է Միրզազադեն։ Ըստ նրա՝ հայտարարությունում համանախագահները նորից ու նորից կողմերին կոչ են անում ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Միրզազադեն նաև նշել է, որ նման հայտարարությունները չեն գոհացնում ադրբեջանական հասարակությանը, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ոչ թե դատարկ կոչեր լսել, այլ որ իրական ճնշում գործադրվի Հայաստանի նկատմամբ։
Միրզազադեն ասել է, որ դրա համար համանախագահները պետք է ավելի ակտիվ դիրքորոշում գրավեն և օգտագործեն իրենց ճնշման լծակները։ Նա նաև հայտնել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրները տարատեսակ օգնություն են ցուցաբերում Հայաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը