Լրահոս

15.02.2011 15:18


Քրոուլի. «ԱՄՆ–ը շարունակելու է աշխատել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ...»

Քրոուլի. «ԱՄՆ–ը շարունակելու է աշխատել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ...»
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ միջոցառումներ է պատրաստվում կիրառել ամերիկյան կառավարությունը այդ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում՝ Քրոուլին ասել է, որ ԱՄՆ–ը մեծ ուշադրություն է դարձրել այդ հարցին։
–Պետքարտուղար Քլինթոնը լիովին ներգրավված էր այդ գործընթացում։ Մենք հասկացանք, որ առաջընթացի հասնելու համար շատ արգելքներ կան և շարունակելու ենք աշխատել Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի կլինի առաջընթաց արձանագրել այդ հարցում, – նշել է Քրոուլին։

Այս խորագրի վերջին նյութերը