Բեռլուսկոնիի նկատմամբ դատական գործընթացը կսկսվի ապրիլի 6–ին
Ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը՝ իտալացի դատավորը, ով քննում է, այսպես կոչված, «Ռուբիի գործով» արագացված դատական գործընթացի անցկացման դիմումը, բավարարել է Իտալիայի վարչապետի նկատմամբ դատական գործընթացի անցկացումը։ Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է դեռահասների մարմնավաճառության մեջ մասնակցություն ունենալու համար։
Դատական նիստը նշանակված է ապրիլի 6–ին։
Համապատասխան դիմումով դատարան էին դիմել Միլանի դատախազները, ովքեր Բեռլուսկոնիին մեղադրում են դեռահասների մարմնավաճառության մեջ մասնակցություն ունենալու և այդ հանցագործությունը ծածկելու նպատակով ծառայողական դիրքի չարաշահման համար։
Բեռլուսկոնիի նկատմամբ դատական գործընթացը կսկսվի ապրիլի 6–ին