Մեկնաբանություն

07.11.2019 10:25


Գլխից մինչև քյալլա (տեսանյութ)

Գլխից մինչև քյալլա (տեսանյութ)

«Գլխակեր» բառը բնորոշում է Նիկոլ Փաշինյանին։

Նա «գլուխ ուտող» է բառիս բուն և փոխաբերական իմաստներով։

2008թ. մարտի 1–ին Նիկոլը մարդկանց կրակի բերան տարավ ու «կերավ» 10 հոգու գլուխ՝ հանուն իշխանության գալու։ Նա կրակի բերան տարավ մարդկանց ու երբ հասկացավ, որ արկածախնդրությունը արդյունք չի տալիս, ծլկեց դեպքի վայրից ու հայտնվեց միայն գործարքի արդյունքում։

«Ժողովրդի» վարչապետը հիմա պետական բյուջեի հաշվին փոխհատուցում է իր «կերած» գլուխների համար, բայց դրանից նրա գլխակերությունը չի «ջրվում»։

Մարդկանց գլուխն «ուտելու» հակվածությունը Նիկոլի մեջ մտել է այն միջավայրում, որտեղ նա ձևավորվել էր որպես քաղաքական գործիչ։ Ի վերջո չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրերն են Լևոն Տեր–Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը, որոնց իշխանության ժամանակ պետության հովանու ներքո գործող մարդասպան բանդա կար։

Հիմա Նիկոլը վարչապետ է դարձել, բայց գլխակերությունը, բոլոր իմաստներով, մեջից դուրս չի եկել։

Նիկոլը գլխակեր է նաև «գաստրոնոմիական» իմաստով։ Սննդի հանդեպ նրա պաթոլոգիկ հակումները նկատելի են անզեն աչքերով։ Ուտելիքի հանդեպ նրա սերը տարբեր բացատրություններ ունի՝ հոգեբանականից մինչև նյութական։

Հավերժ սովածի սինդրոմը նրան, թերևս, կհետապնդի իր ողջ կյանքում։ Որքան էլ նա հաղթահարի աղքատությունն իր գրպանում, միևնույն է իր գլխում և հոգում աղքատությունը միշտ կմնա ու նա ենթագիտակցորեն կփորձի բացը լրացնել սննդակարգով։ Բայց ո՛չ խոզ, ո՛չ կովի քյալլա քերթելը գործին չի օգնի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը