Կարծիք

07.11.2019 11:25


Ոչխարախոզը

Ոչխարախոզը

Երբ իրար են հանդիպում «ռայոնի» վայրի խոզն և տնական ու հպարտ խոզը, ստացվում է հունգարական մանգալիցա տեսակի կենդանին, որին պայմանականորեն կարելի է ոչխարախոզ անվանել։

Ոչխարախոզ, քանզի իր մեջ հա՛մ խոզություն կա, հա՛մ ոչխարի արտաքին, հա՛մ խոզերին ներհատուկ հայացք, հա՛մ ոչխարներին բնորոշ քայլվածք։

Ասում են, որ սրա միսը շատ համեղ է, քանզի սեքսուալ հեղափոխության արդյունք հանդիսացող այս կենդանին ուտում և մարսում է ամեն ինչ, ցրտադիմացկուն է ու կարող է փողոցներում մնալով կյանքն անցկացնել։

Մանգալիցաները լինում են տարբեր գույների՝ սև, սպիտակ, կարմիր, խայտաբղետ։ Բայց հիմնականում սրանք սպիտակ են՝ կեղտոտ մռութով, ոչխարի բուրդը գլխներին ու ռիսկով (չուզեցա գրել՝ դուխով)։

Հեղափոխության հետևանք այս կենդանու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://givotniymir.ru/vengerskaya-mangalica-svinya-opisan…/

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը