Հարցազրույց

09.11.2019 10:06


Ե՛վ ինձ, և՛ բազմաթիվ քաղաքացիների համար կասկածելի է Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջական վիճակը. Մարինա Խաչատրյան (տեսանյութ)

Ե՛վ ինձ, և՛ բազմաթիվ քաղաքացիների համար կասկածելի է Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջական վիճակը. Մարինա Խաչատրյան (տեսանյութ)

Շատերի համար իմ որոշումն անակնկալ էր: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ես զբաղվեմ ոչ միայն հասարակական գործունեությամբ, այլև՝ քաղաքական: Ես սիրում եմ օգնել մարդկանց, բայց արդեն նշել եմ՝ պետությունն այսօր ծանր հիվանդ է: Այս պահին առաջին տեղում մեր երկրի վիճակն է, այդ պատճառով էլ որոշում կայացրեցի զբաղվել քաղաքական բժշկությամբ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ասել է «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով իր վերջին հայտարարությանը, ըստ որի՝ դադարեցնում է իր մասնագիտական գործունեությունն ու մտնում քաղաքական դաշտ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական-հոգեկան վիճակին, որի մասին բազում հայտարարություններ է արել, Մարինա Խաչատրյանը նշել է. «Ե՛վ ինձ, և՛ բազմաթիվ քաղաքացիների համար կասկածելի է Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջական վիճակը: Անգամ կան տեսանյութեր, լուրեր, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հոգեմետ դեղեր է ընդունում: Սակայն վերջերս, Հ1-ի եթերում Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը խոսեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հոգեկան առողջության մասին: Սա ինձ համար անթույլատրելի է»:

Մարինա Խաչատրյանն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում նորածինների, ծննդկանների մահվան հանգամանքներին. «Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ստեղծվելու են հանձնաժողովներ, որոնք քննելու են մահվան այս հանգամանքները: Սակայն նման բան մենք չտեսանք, մինչդեռ ես կոչով եմ հանդես եկել, որպեսզի ստեղծվի անկախ հանձնաժողով, որը կզբաղվի մանկավաճառության, ծննդկանների մահվան դեպքերով»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը