Աշխարհ

16.02.2011 14:57


Փորձագետներ. Բաքվում հակաիրանական գործողությունների պատճառն ու հետևանքները

Փորձագետներ. Բաքվում հակաիրանական գործողությունների պատճառն ու հետևանքները
Փետրվարի 16–ին իրանագետ Մհեր Բաղդասարյանն ու ռազմական հեգեբան Դավիթ Ջամալյանը խոսել են Բաքվում հակաիրանական գործողությունների մասին։ Մհեր Բաղդասարյանի խոսքերով՝ այն, ինչ այժմ կատարվում է Բաքվում, նոր չի սկսվել և երկար պատմություն ունի։ Նա նշել է, թե հաճախ ենք հանդիպում «ադրբեջանցի ազգ» հասկացությունը, սակայն դա սխալ է, և Իրանը ևս շեշտը դնում է հենց այդ հանգամանքի վրա։ «Ադրբեջանցի ազգ» հասկացություն չկա, քանի որ գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ 10–20 ազգություններ են ապրում։
Ադրբեջանցին տվյալ դեպքում ավելի շատ քաղաքացիություն է բնորոշում, ինչպես ամերիկացի, ռուսաստանցի և այլն,–ասել է Մ. Բաղդասարյանը։
Նրա խոսքերով՝ Իրանը սկզբում ընդդիմանում էր գաղափարին, որ Իրանում ապրող թրքախոս իրանցիները ևս իրենք իրենց սկսեցին վերջին շրաջնում անվանել ադրբեջանցի, այսինքն՝ Իրանի ադրբեջանցի բնակիչ։
Իրանագետը նշել է, որ Ադրբեջանի հակաիրանական «հիստերիան» սկսվել է Ալիևի ելույթից հետո, որտեղ նա ռուսերեն ասել է «ամբողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»՝ այդպիսով իրեն համարելով ամբողջ աշխարհի ադրբեջանցիների նախագահ՝ նկատի ունենալով նաև Իրանի 30–35 մլն թրքախոս բնակիչներին։ Դա բավական կոպիտ արձագանք գտավ Իրանում, և Ալիևին կոչ արվեց իրականության պատկերացումը չկորցնել։
Մհեր Բաղդասարյանի կարծիքով՝ Իրանի դեմ ադրբեջանյան գործողություններում աշխատում է արտաքին գործոնը, այսինքն՝ արևմտյան երկրները, որոնք խնդիրներ ունեն Իրանի հետ, փորձում են ուղղակի օգտագործել Ադրբեջանի հնարավոր ռեսուրսները, որպեսզի ներքին լարվածություն ստեղծեն Իրանի համար։
Այստեղ, իրանագետի խոսքերով, նաև 2–րդ խնդիրը կա։ Ադրբեջանը ներկայացնում է, թե Իրանը հայամետ քաղաքականություն է վարում, այտեղ հայկական համայնքը օգտվում է արտոնություններից, իսկ ադրբեջանական համայնքը դրանցից զրկված է։ Սակայն Իրանում ազգային փոքրամասնություն հասկացողություն չկա։ Պարսկաստանն Իրան վերանվանվելուց հետո այնտեղ ազգային փոքրամասնությունների խնդիրը լուծվեց։ Իրանում կան միայն կրոնական փոքրամասնություններ, և հայերն այնտեղ ներկայացված են որպես քրիստոնեական համայնք։ Հետևապես Իրանը ադրբեջանցիների խնդիր չունի, այնտեղ բոլորն իրանցի են։ Իսկ վերջերս անջատողական շարժումների առիթով  աշխուժացած ադրբեջանցիները, որոնց  ձերբակալել են, հիմնականում դրսից եկածներ են։
Դավիթ Ջամայլանի կարծիքով՝ Ադրբեջանի հակաիրանական քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ։ Հունվարի 29–ին Հայաստան–Իրան նավթամուղ կառուցելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարևոր է, քանի որ ՀՀ–ն նվազագույնի է հասցնում իր կախվածությունը, ինչը, բնականաբար, Ադրբեջանում անարձագանք մնալ չի կարող։
Նա նաև նշել է, թե ադրբեջանական բոլոր վարչակագերը Հայաստանի դեմ կիրառել են շատ գործուն քարոզչություն՝ տնտեսական և հաղորդակցային շրջափակումը։ Այս կապակցությամբ ադրբեջանցիները շատ վտանգավոր քարոզչական թեզ են սահմանել, ըստ որի ՀՀ բոլոր հնարավոր տնտեսական դժվարությունների պատճառը Արցախն է։
Նավթամուղի կառուցումը և առհասարակ Հայաստան–Իրան համագործակցությունը չեզոքացնում է ադրբեջանական շանտաժի միջոցը,–ասել է Դ. Ջամալյանը և ընդգծել, որ դա Բաքվում շատ լավ հասկանում են, և այդ ճնշման լծակը պահպանելու համար ողջ քարոզչական ներուժը ծառայեցվում է Իրանին հարկադրելու ուղղությամբ, որպեսզի վերջինս ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվի։
Այդուհանդերձ Իրանը, Դ. Ջամալյանի կարծիքով, այն պետությունը չէ, որ հեշտությամբ տրվի այդ ճնշումներին.
Նա ամերիկյան ճնշումներին է դիմակայում, և ադրբեջանական ճնշումներն այդ ֆոնի վրա, չեմ կարծում, որ շատ գործուն լինեն,–ընդգծել է նա։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը