Աշխարհ

11.11.2019 21:02


Դմիտրի Մեդվեդևի որդին հայուհու հետ է հանդիպում

Դմիտրի Մեդվեդևի որդին հայուհու հետ է հանդիպում

Ռուսական Telegram-ալիքներից մեկը մանրամասներ է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյայի անձնական կյանքից։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Telegram-ալիքի տվյալներով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ։

«Վարչապետի որդին իր ընտրյալին մոր՝ Սվետլանայի հետ ծանոթացրել է առնվազն մեկ տարի առաջ։ Երեքով նրանք հասարակական միջոցառումների են այցելել, այդ թվում՝ Սոչիում 2018-ին անցկացված «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,-գրում է աղբյուրը։

Նշվում է, որ Յանա Գրիգորյանը հանրությանը ոչ հայտնի ընտանիքից է։ 2016-ին Յանան դիպլոմային աշխատանք է պաշտպանել «Հայոց լեզվում իրանական բառապաշարի փոխառության խնդիրը» թեմայով։ Նա նաև մասնակցել իր բուհում Հայոց գրին նվիրված օրվա հանդիսավոր տոնակատարությանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը