Հարցազրույց

12.11.2019 09:43


Ռոբերտ Քոչարյանին էլ է հետաքրքրում, թե ուր է չորս միլիարդը․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին էլ է հետաքրքրում, թե ուր է չորս միլիարդը․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն էժանագին պոեզիայով ուզում է ցույց տալ, թե իրեն բոլորը սիրում են։ Դրա համար էլ ստիպված ինքն է գրում։ Նիկոլը ուզում է տպավորություն ստեղծել, որ մարդիկ իր համար գժվում են»,-«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի, Արցախում ճամփեզրին կանգնած մի մարդ իր մեքենաների շարասյան հետևից «ջուր է շփել»։

Խոսելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց մի քանի օր շարունակ իրականացվող բողոքի ակցիաներին, որոնց պահանջն է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Հարությունյանն ասել է․ «Ձեռնոց է նետվում մեր արժեհամակարգին։ Երիտասարդությունն էլ ոտքի է կանգնել և ասում է՝ Դուք իրավունք չունեք մեր լեզվին, հայ եկեղեցու պատմության առարկային դիպչելու։ Մարդիկ մեկ տարի առաջ ոտքի էին կանգնել, որ երկրում սոցիալական վիճակը կարգավորվի, որ սկսեն բարեկեցիկ ապրել։ Բայց տեղի ունեցածից հետո Նիկոլն ու իր «թայֆեն» միայն իրենց ուղեղում աղքատությունը հաղթահարեցին ու անում են քայլեր, որոնք իրենցից ժողովուրդը չէր պահանջել։ Էս մարդը մարդկանց կյանքը բարեկարգելու փոխարեն մեր ազգային արժեհամակարգի նուրբ լարերին է դիպչում։ Նիկոլը «Մել» ֆիլմը ֆինանսավորելով՝ ուզում է Եվրոպային ցույց տալ, որ դուք մեզ օգնեցիք երկրում հեղաշրջում անել, մենք էլ տրանսգենդերներին, գալուբոյներին լավ են վերաբերվում»։

Ըստ Մենուա Հարությունյանի՝ հենց «Նիկոլ Փաշինյանից ու իր նմաններից պետք է պաշտպանել մեր երկիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը